«Դրածո հեռացիր». Լարված վիճակ Աբովյանի թիվ 1 դպրոցում. մեծ թվով ոստիկաններ հսկում են տնօրենի սենյակը

Աբովյանի թիվ 1 դպրոցում կրկին լարված իրավիճակ է, աշակերտներն ու ուսուցիչները բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի:

Ուսուցիչները բոյկոտ են սկսել`նշելով, որ եթե տնօրենը մնա Առաքելյանը, ապա որևէ ուսուցիչ չի աշխատի նրա հետ: Ուսուցիչների բողոքին են միացել նաև աշակերտները՝ վանկարկելով նախկին տնօրենի անունը և պահանջելով, որ տնօրենի պաշտոնում որևէ փոփոխություն չլինի:

Ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «հեռացիր», «դրածո հեռացիր»:

Այս պահին դպրոցում են նաև Ոստիկանության ծառայողները: Նրանք երկու կողմից փակել են տնօրենի աշխատասենյակ տանող միջանցքները եւ թույլ չեն տալիս աշակերտներին մոտենալ:

Դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը «լայվի» ժամանակ նշեց, որ որքան էլ ոստիկանական ուժեր հավաքվեն դպրոցում, իրենց պահանջը չի փոխվելու:

«Այստեղ, եթե կան անչափահասների բաժնի աշխատողներ, ապա նրանք նաև պետք է պաշտպանեն անչափահասների իրավունքները, սակայն այստեղ բոլորը պաշտպանում են տնօրենի իրավունքները և ո՞ւմ հրահանգով, ո՞ւմ պատվերով, ովքե՞ր են սրա հետևում կանգնած: Սա այն է, ինչ կատարվում է Հայաստանում եւ այս դպրոցում»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Աբովյանի N1 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչներն երեկ գործադուլ եւ դասադուլ են կազմակերպել՝ բողոքելով նոր տնօրենի նշանակման դեմ, որը, նրանց խոսքով, Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքի մտերիմն է նրա հովանավորությամբ է Քարմելա Առաքելյանը նշանակվել տնօրեն։ Մինչեւ երեկո նրանք թույլ չեն տվել, որ նորանշանակ տնօրենը մտնի դպրոց, իսկ երեկոյան տնօրենը մեծաթիվ ոստիկանների ուղեկցությամբ կարողացել է դպրոց մուտք գործել։

(Visited 41 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх