Մարդը կառավարության նիստին ասում է՝ կանեփի արտադրություն խրախուսենք: Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
«Դուք հասկանո՞ւմ եք այս մարդու անլրության մակարդակը: Արա, այ տղա, ի՞նչ կանեփի արտադրություն: Թուրքը զորք է հավաքում, երկրորդ պատերազմ է նախապատրաստվում, դու կանեփ ես արտադրո՞ւմ: Հո դու աննորմալ չե՞ս, արա:
Թքին-մրին, որ էսքան հին, չգործող զենքեր եք մատակարարել բանակին, մարդը բանուգործը թողել, դիմակի տակից էլ այնքան անթաքույց է շպտում, որ իր այդ նամորդնիկը չի կարողանում թաքցնել ժպիտը: Սա ազգի համար աղետ է»,-հյտարարեց Գեւորգ Պետրոսյանը:
«Փոխանակ զենքի արտադրության մասին խոսես, կանեփի արտադրությունից ես խոսում: Էս չի՞ ձեր արժեքային համակարգը: Այ կանեփ արտադրող, գնա գերիների հարցով զբաղվի, այ անամոթ»,-ասաց նա: