Պարոն Սիմոնյան, ուրախ եմ Ձեր վերածնունդի համար․ Անի Սամսոնյանը՝ Ալեն Սիմոնյան

Պարոն Սիմոնյան, դուք ազնի՞վ եք զրպարտության եւ վիրավորանքի դեմ պայքարի ձեր նպատակներում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին ԱԺ-ում քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ դիմելով օրինագծի հեղինակ, ԱԺ փոխխոսնակ Ալեն ՍԻմոնյանին, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Ի պատասխան Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես ընդհանրապես, միշտ ազնիվ եմ եւ կարող եմ ասել, որ շատ-շատերը, այդ թվում նաեւ հաճախ դուք, ինձ նույնիսկ հնարավորություն չեք տալիս ազնիվ չլինելու, եթե ես դա ցանկանամ»:

Անի Սամսոնյանն էլ արձագանքեց. «Ես ուրախ եմ, պարոն Սիմոնյան, ձեր վերածննդի համար»:

«Տիկին Սամսոնյան, ես կարծում եմ ձեր հարցը շատ ավելի այլ նպատակ էր հետապնդում, որը ես չեմ ողջունում, որովհետեւ մենք այստեղ չենք քննարկում ինձ կամ ձեզ: Մենք այստեղ քննարկում ենք զրպարտություն ու վիրավորանքը, որը կարծում եմ՝ այս դահլիճում որեւէ մեկին անմասն պետք է չթողներ, բայց ես ուրախ եմ, որ այս առավոտով ես ձեզ հնարավորություն տվեցի, որ ինքնարտահայտվեք»,-ասաց ԱԺ փոխխոսնակը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ հավելեց. «Պարոն Սիմոնյան, օրը ոնց որ լավ էր սկսվում, պետք չի»:

(Visited 24 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх