Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ գել լաքի պատճառով

Այս լուսանկարում ցույց են տրված եղունգներ, որոնք ախտահարված են լեյկոնիխիայի ծանր տեսակով, որը եղունգի պաթոլոգիական փոփոխություն է, ինչի պատճառը դարձել է շատերի կողմից սիրված գել լաքը (շելաքը):

Ինչպես պնդում է մաշկաբան եւ մաշկաբանության ու սեռական ճանապարհով փոխանցվող վարակների գիտաբժշկական կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը, գել լաք քսելու այդպիսի հետեւանքները բնավ հազվադեպ չեն հանդիպում: Եւ չնայած գել լաքը համարվում է սովորական լաքի հիանալի այլընտրանք, որը պահպանվում է երկար ժամանակ, այդ կոսմետոլոգիական միջամտությունը կարող է բազմաթիվ վտանգավոր հետեւանքներ ունենալ:

Լուսանկարի պացիենտն առաջին անգամ դիմել էր շուրջ մեկ տարի առաջ: Նրա մոտ ախտորոշվել էր լեկոնիխիա՝ եղունգի մակերեսի ախտահարում, որն ուղեկցվում է եղունգի վրա անառողջ սպիտակ հետքերի առաջացմամբ: Վնասված էին բոլոր 10 եղունգները ձեռքերի վրա: Բուժումը տեւել է շուրջ 3-4 շաբաթ, եւ պացիենտի եղունգները հնարավոր է դարձել վերականգնել:

Չնայած պացիենտը համոզված էր, որ գել լաք անելը ցանկալի չէ, որոշ ժամանակ անց, համարելով, որ ամենասարսափելին արդեն անցել է, նա կրկին դիմել է այդ կոսմետոլոգիական միջամտությանը: Նրա հիվանդությունն ի հայտ է եկել նոր թափով, եւ կինը ներկայում կրկին բուժվում է լեյկոմիխիայից: Սակայն այժմ նախկին մեթոդներն անարդյունավետ են, եւ անհրաժեշտ է օգտագործել ավելի ուժեղ դեղամիջոցներ:

Բժիշկ Հովհաննսիյանի խոսքով՝ ցանկացած գել լաքերը կարող են բացասաբար ազդել եղունգի վրա, մասնավորապես, վնասելով եղունգի մակերեսը: Շելաքի կազմում նյութերն ագրեսիվ ազդեցություն են թողնում եղունգի վրա, եւ եղունգը ճնշման պատճառով դառնում է կոշտ կարկասի տեսքով, ինչը հանգեցնում է դեֆորմացիայի:

Բացի լեյկոնիխիայից, գել լաքից կարող է առաջանալ ալերգիկ ռեակցիա, դերմատիտ, դիսհիդրոտիկ էքզեմա, որն ուղեկցվում է ցանով մատների վրա պղպջակների տեսքով:

Մասնագետները նաեւ խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել եղունգները չորացնելիս ուլտրամանուշակագույն ճառագայթներին. հնարավոր է ձեռքի մաշկի եւ եղունգների շրջանում առաջանան պիգմենտային հետքեր:

Մաշկաբանները կոչ են անում խնամքով վերաբերվել մաշկին եւ եղունգներին, ժամանակին ուշադրություն դարձնել քորին, այրոցին եւ պիգմենտային հետքերի առաջացմանը:

(Visited 85 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх