Ինչպես ազատվել ոտքերի այտուցներից․ 7 փորձված բնական միջոց

Ոտքերի այտուցները կարող են բավական տհաճ զգացողություններ առաջացնել և լուրջ խնդիր դառնալ յուրաքանչյուրի համար, ուստի զարմանալի չէ, որ նման խնդիրների դեպքում մարդիկ փորձում են հնարավորինս արագ միջոցներ ձեռնարկել ու ազատվել այտուցներից։

Այս տհաճ խնդրից ազատվելու համար մարդիկ որպես կանոն միզամուղ ազդեցությամբ օժտված դեղամիջոցներ են ընդունում, սակայն դրանք իրենց քիմիական բաղադրության պատճառով հաճախ մի շարք կողմնակի բարդություններ են առաջացնում՝ էլ ավելի վատթարացնելով հիվանդի վիճակը։ Բարեբախտաբար այս դեղերից բացի գոյություն ունեն նաև ոչ պակաս արդյունավետ բնական միջոցներ, որոնք շատ ավելի հասանելի են ու անվտանգ, քանի որ բաղկացած են լինում բացառապես բնական բաղադրիչներից:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ բնական միջոցներից մի քանիսը, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել ոտքերի այտուցներից ու դրանց հետևանքով առաջացող տհաճ զգացողություններից։

Խառնել կես բաժալ ստեպղինի (գազար) հյութը, կես բաժակ վարունգի հյութը և կես բաժակ կիտրոնի հյութը, այնուհետև ստացված խառնուրդին 1։1 հարաբերակցությամբ ջուր ավելացնել և խմել այդ ըմպելիքն օրվա ընթացքում։
Կաղամբի տերևները ձեռքերի մեջ մի փոքր տրորել, այնուհետև դնել այտուցված ոտքին, ամրացնել որևէ կտորով ու թողնել կոմպրեսը 2-3 ժամ։
100 գրամ սոճու փշատերևներին ավելացնել 1 լիտր եռման ջուր, կես ժամ դնել տաք գոլորշու վրա, այնուհետև թողնել թուրմը սառչի, քամել և ոտքերը 15 րոպե ընկղմել այդ հեղուկի մեջ։
5 ճաշի գդալ չորացրած անանուխը լցնել որևէ փոքրիկ պարկի մեջ, այնուհետև կախել պարկը ծորակից, որպեսզի այն լինի տաք ջրի հոսքի տակ։ Սպասել մինչ բավարար քանակությամբ ջուր կուտակվի, այնուհետև 15 րոպե լոգանք ընդունել։
200 գրամ կեչու տերևներին ավելացնել 1 լիտր եռման ջուր, թրմել մինչև հեղուկը սառչի, այնուհետև քամել։ Մաքուր կտորը կամ թանզիֆը թրջել ստացված թուրմով և օգտագործել այտուցված ոտքին կոմպրես դնելու համար։
1։1։1 հարաբերակցությամբ խառնել թարմ սամիթի տերևները, մաղադանոսի տերևներն ու դեղատնային երիցուկի ծաղիկները, այնուհետև ստացված խառնուրդի 5 ճաշի գդալին ավելացնել 1 լիտր եռման ջուր, մեկ ժամ թրմել ու քամել։ Մաքուր կտորը կամ թանզիֆը թրջել ստացված թուրմով և օգտագործել այտուցված ոտքին կոմպրես դնելու համար։
2-3 թեյի գդալ քիմիոնի սերմերին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել մինչև հեղուկը սառչի, այնուհետև բաժանել 2-3 մասի և խմել օրվա ընթացքում։
2 թեյի գդալ հապալասենու տերևներին ավելացնել մի բաժակ ջուր, կես ժամ եռացնել, այնուհետև քամել։ Ստացված եփուկը հարկավոր է խմել օրական երեք անգամ 1/3 բաժակ։
Այս բնական միջոցները շատ արդյունավետ են ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում այտուցները պայմանավորված են լինում առողջական բավական լուրջ խնդիրներով, ուստի նման միջոցների գործածությունից առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է վտանգավոր լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

(Visited 104 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх