Լավագույն բնական միջոցներն իմունային համակարգն ամրապնդելու և օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու համար

Մարդու իմունային համակարգի ճիշտ աշխատանքը շատ կարևոր նշանակություն ունի առողջության պահպանման հարցում, քանի որ թույլ իմունային համակարգի պատճառով օրգանիզմն ավելի խոցելի է դառնում տարատեսակ հիվանդությունների հարուցիչների նկատմամբ, որոնց բախվում է ամեն օր:

Տարբեր վիրուսներից ու բակտերիաներից, այդ թվում նաև վերջին շրջանում համավարակի վերածված կորոնավիրուսային վարակից խուսափելու համար լավագույն միջոցը կլինի իմունային համակարգի ամրապնդումը, իսկ այս հարցում հիանալի օգնական կարող են լինել վիտամիններով հարուստ բնական միջոցները։

Aif.ru կայքը ներկայացրել է օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող հասանելի ու օգտակար 9 բնական միջոցի բաղադրատոմս, որոնք կօգնեն հեշտությամբ պայքարել տարբեր հիվանդությունների վնասակար հարուցիչների դեմ:

Հունական ընկույզները մանրացնել ու 1:1 հարաբերակցությամբ խառնել բնական մեղրին: Ստացված խառնուրդը հարկավոր է ընդունել ամեն օր 2-3 շաբաթ շարունակ:
Խառնել ½ բաժակ կիտրոնի հյութը, ½ բաժակ խնձորի հյութն ու 1 բաժակ ստեպղինի (գազար) հյութը, ստացված ըմպելիքը քաղցրացնել շաքարով և խմել օրվա ընթացքում: Բուժման կուրսը տևում է 7-10 օր:
1:1 հարաբերակցությամբ խառնել հալվե վերայի հյութն ու հեղուկ մեղրը, այնուհետև ընդունել ստացված խառնուրդը քնելուց առաջ մեկ ճաշի գդալ:
2 ճաշի գդալ արոսենու չորացրած հատապտուղներին ավելացնել կես լիտր եռման ջուր, թրմել 20 րոպե և խմել օրական 4 անգամ ¼ բաժակ: Ցանկության դեպքում ըմպելիքը կարելի է քաղցրացնել մեղրով:
Սառեցրած հապալասի հատապտուղները տրոտել ու խյուս դարձնել, ավելացնել մի փոքր մեղր ու լավ խառնել: Ստացված խառնուրդին ավելացնել տաք ջուր, կես ժամ թրմել, այնուհետև խմել օրական 1-2 անգամ մեկական բաժակ:
Կիտրոնի ու նարնջի կեղևները մանրացնել և թրմել սև թեյի հետ: Ստացված համեղ ու օգտակար ըմպելիքը խմել որպես թեյ:
Շատ օգտակար կարող է լինել նաև երիցուկով կանաչ թեյը, որը պատրաստելու համար հարկավոր է պարզապես կես լիտր կանաչ թեյին ավելացնել 1 ճաշի գդալ դեղատնային երիցուկ ու թրմել:
1:1:1 հարաբերակցությամբ խառնել ալոճենու, սրոհունդի ու գետնաելակի չորացրած տերևները, այնուհետև ստացված խառնուրդի մեկ թեյի գդալին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել 20 րոպե ու խմել գոլ վիճակում:
20 գրամ ազնվամորու չոր հատապտուղներին ավելացնել 200 մլ եռման ջուր, դնել կրակին, եռացնել 10 րոպե, իսկ այնուհետև թրմել ևս 1,5-2 ժամ: Ստացված թուրմը քամել և խմել օրական 2 անգամ մեկական բաժակ:

(Visited 49 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх