Օրինակ վերցրեք զինված ուժերից, անցեք ժողովրդի կողմը. Կոչ՝ ոստիկանության աշխատակիցներին

Ոստիկանության պետի նախկին տեղակալ Ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը եւ Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ կոչով դիմում են ոստիկանության աշխտակիցներին:

Կոչում ասվում է. «Հայաստանի ոստիկանության հարգելի սպաներ ու շարքայիներ

Մոտեցավ պատմական պահը ազատվելու հայրենիքի դավաճանից ու վերջ դնելու թրքաբարո իշխանավորների կապանքներին:

Դա գիտակցեցին երկրի զինված ուժերը, որի ղեկավարությունը, հանձին գլխավոր շտաբի, կտրուկ պահանջեցին գլխավոր պետական դավաճանի հրաժարականը:

Հարգելի կոլեգաներ

Այս պահին դուք եք մնացել այն միակ պատվարը, որի թիկունքում է պատսպարվել գլխավոր ստահակը: Ժամանակն է՝ գիտակցեք ձեր պատմական հնարավորությունը, թոթափեք կույր հնազանդությունը ու չկատարեք պետական դավաճանի դրածո ձեր հանցագործ ու խեղկատակ ղեկավարների հրամանները: Օրինակ վերցրեք զինված ուժերից, անցեք ժողովրդի կողմը՝ փրկելով ոտիկանության ծառայողի ձեր պատիվն ու արժանապատվությունը:

Դրանով դուք կկանխեք արյունահեղությունը, որին ձգտում է գլխավոր պետական դավաճանը: Նա դեռ չի հագեցել հինգ հազարից ավելի մեր զավակների արյունից:

Ոստիկանության պետի նախկին տեղակալ Ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյան

Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյան

(Visited 37 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх