«Բոլորին կոչ ենք անում վաղ առավոտից միանալ մեր պայքարին». քաղաքացիները շարունակում են մնալ Բաղրամյան պողոտայում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները շարունակում են մնալ Բաղրամյան պողոտայում: Նրանք հավաքվել են վրանների մոտ տեղադրված վառարանների մոտ եւ հայրենասիրական երգեր են երգում:

«Բոլորին կոչ ենք անում վաղ առավոտից միանալ մեր պայքարին, որպեսզի համատեղ ուժերով քշենք այս իշխանությանը եւ միասին կառուցենք մեր երազանքի հայրենիքը»,- ֆեյսբուքյան լայվով ասաց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը:

Առավել վաղ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն հայտարարությունն էր տարածել, որում բարձրաստիճան զինվորականները պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իսկ Փաշինյանն այդ քայլը «ռազմական հեղաշրջման» փորձ էր որակել ու իր կողմնակիցներին կոչ էր արել հավաքվել Հանրապետության հրապարակում։

Ընդդիմությունը, Ազատության հրապարակում կայացած հանրահավաքից հետո, քայլերթով հասավ Բաղրամյան պողոտա, ակցիան շարունակեց ԱԺ-ի մոտ, ինչից հետո հայտարարեց, որ վրաններ կտեղադրի եւ կգիշերի Բաղրամյան պողոտայում:

(Visited 31 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх