Կաթվածը հшմավարակի ժшմանակ. Ի՞նչ պետք է իմանալ

COVID-19 համավարակն իր բացասական ազդեցությունն է թողել կաթվածի դեպքում օգնություն ցուցաբերելու վրա:
Համավարակի գագաթնակետին շատ երկրներում ինսուլտով հիվանդների հոսպիտալացման դեպքերը կրճատվել են 30-40 տոկոսով: Դա նշանակում է, որ շատ մարդիկ անհրաժեշտ օգնություն չեն ստացել: Այս մասին հաղորդվում է CNS Neuroscience & Therapeutics ամսագրում:

Medportal.ru-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ից մի խումբ գիտնականներ ենթադրում են, որ շատ պոտենցիալ հիվանդներ չեն հոսպիտալացվել, քանի որ շրջապատող մարդիկ չեն հասկացել, որ նրանք ինսուլտ են տարել: Կորոնավիրուսի համավարակի ընթացքում ի հայտ եկած հանգամանքները խանգարում են ճանաչել այս վտանգավոր վիճակը:

Ալգորիթմը, որը սովորաբար առաջարկվում է ինսուլտի ախտորոշման համար, սկսվում է դեմքի զննումից. անհրաժեշտ է ստուգել` արդյոք այն ասիմետրիկ է դարձել (բերանի անկյունը կարող է իջնել, շրթունքը կարող է կախվել եւ այլն): Սակայն դիմակների պատճառով հաճախ դժվար է գնահատել դեմքի վիճակը: Բացի այդ, շատերն մեկուսացման պայմաններում սկսել են շփվել վիդեո կամ աուդիո կապի միջոցով: Այդ դեպքերում զրուցակցի դեմքը կարող է կամ վատ երեւալ, կամ ընդհանրապես չերեւալ: Նմանատիպ խնդիրներ են նշվում նաեւ ձեռքերի աշխատանքը որոշելու ժամանակ (ինսուլտի դեպքում մի ձեռքը կարող է ավելի թույլ դառնալ, չբարձրանալ):

Գիտնականները նշում են, որ խոսքի խանգարումը, սովորաբար դա լղոզված, անորոշ խոսքն է, համավարակի ժամանակ կարող է կաթվածի միակ նշանը լինել, որը կարելի է ֆիքսել:

Գիտնականները կարծում են, որ ինսուլտի ախտորոշման համար առաջարկվող մնեմոնիկական կանոններն ու հապավումները պետք է փոխվեն այնպես, որպեսզի խոսքի գնահատումն առաջին տեղում լինի: Այդ նպատակով նրանք առաջարկել են S911 նոր ալգորիթմը: S տառն առաջինն է ինսուլտ բառում անգլերենում (stroke), հիշեցնում է խանգարված խոսքի մասին (անգլերեն` Speech Disturbance): Ինը, ըստ հեղինակների, վկայում է խոսքի հետ կապված դժվարությունների մասին (ինսուլտի դեպքում այս թիվը դժվար է արտասանել տառերով): Երկու միավորն ալգորիթմում խորհրդանշում է ձեռքը, որով դժվար է բարձրանալ, եւ դեմքի կեսը, որը կարող է ասիմետրիկ լինել:

(Visited 23 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх