Յոթ պшրզ խորհпւրդ նիհարել որпշող մարդկանց

Դիետոլոգ Ռեյչել Փոլը 7 պարզ խորհուրդ է տալիս այն մարդկանց, որոնք պատրաստվում են նիհարել:

Փոլն առաջին հերթին խորհուրդ է տալիս սննդակարգը նախօրոք ծրագրել. կատարյալ կլինի, եթե սնվելու ծրագիրը նախատեսվի մեկ շաբաթ առաջ: Դիետոլոգը սկսնակներին խորհուրդ է տալիս ճաշացանկը կազմել հաջորդ օրվա համար՝ գնել մթերքը եւ կա՛մ ճաշատեսակները նախապես պատրաստել, կա՛մ կիսաեփ անել՝ արագ պատրաստելու համար:

Բժշկի կարծիքով՝ նախաճաշին եւ ձեռքի հետ ուտելու համար ավելի լավ է ընտրել սպիտակուցներով եւ ճարպերով հարուստ սնունդ, օրինակ՝ ձու, սաղմոն եւ ավոկադո: Ճաշին եւ ընթրիքին արժե ափսեի կեսը լցնել բանջարեղենով, քանի որ դրանց մեջ շատ բջջանյութ, վիտամիններ եւ օգտակար սննդարար նյութեր են պարունակվում:

Ինչ վերաբերում է ածխաջրերով հարուստ մթերքներին, մասնագետը խորհուրդ է տալիս ընտրել այն մթերքները, որոնք ամենից շատ են հաճույք պատճառում: Նա օգտակար ածխաջրերի աղբյուր է համարում ոսպը, ընդեղենը, մրգերը, բանջարեղենը, դարչնագույն բրինձը, կինոան (սագախոտ), ցորենը եւ վարսակը: Դիետոլոգը շեշտում է, որ մթերքների չափաբաժինները չպետք է մեծ լինեն, բայց դրանք չի կարելի սննդակարգից ամբողջությամբ բացառել:

Մասնագետը խորհուրդ է տալիս նիհարելիս նախ կալորիաների ոչ մեծ դեֆիցիտ ստեղծել, որ վարժվեք սնվելու սահմանափակմանը եւ չձախողվեք հենց առաջին շաբաթվա ընթացքում: Չափազանց կարեւոր է նաեւ ինքդ քեզ ուսումնասիրելը եւ հասկանալը, թե երբ է ամենից շատ ուտելու ցանկություն առաջանում: Այդ պահին արժե կուշտ ուտել ընկույզ, սերմեր, հունական յոգուրտ կամ կաթնաշոռ:

Դիետոլոգը նշում է, որ նիհարելու գործում մեծ դեր է խաղում հոգեբանական բաղադրիչը. եթե մարդն իրեն սովորաբար մխիթարում է կերակուրով, նա պետք է աստիճանաբար հրաժարվի այդ սովորությունից: Փոլը խորհուրդ է տալիս այլընտրանք գտնել. շոկոլադ ուտելու փոխարեն, կարելի է գնալ զբոսնելու, լողալ, շփվել ընկերոջ հետ կամ զբաղվել ցանկացած հաճելի գործով:

Մասնագետի խոսքով՝ բացի այս խորհուրդներին հետեւելուց, արժե օրվա ընթացքում պարբերաբար նախավարժանք անել եւ կանոնավոր սպորտով զբաղվել: Լիարժեք քնելը, սթրեսի նվազեցումը եւ ալկոհոլից ու ծխախոտից հրաժարվելը նույնպես նիհարելու արդյունավետ ծրագրի կարեւոր բաղադրիչներ են:

(Visited 68 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх