Որ իրшվիճակներпւմ է սուրճը քնկոտություն шռաջացնում

Ոմանք սուրճը համարում են երկարատեւ աշխուժացման միջոց, բայց իրականում այս ըմպելիքը կարող է նաեւ քնկոտություն առաջացնել:

Ուրոլոգ Ալեքսանդր Ձիձարիայի (Ռուսաստան) խոսքով՝ եթե սուրճի օգտագործումը նույնիսկ էներգիայի հոսք է հաղորդում, ապա այդ աշխուժացնող ազդեցությունը երկար չի տեւում:

Նրա խոսքով՝ սուրճը կարող է քնկոտություն առաջացնել, առաջին հերթին դա վերաբերում է ըմպելիքի լուծվող տեսակներին: Այս ազդեցությունը բացատրվում է դրանում երկու բաղադրիչների՝ կոֆեինի եւ թեոբրոմինի առկայությամբ:

«Դրանք սիներգիայի մեջ չեն աշխատում: Սկզբում կոֆեինը ձեզ աշխուժացնում է, իսկ հետո միանում է թեոբրոմինը, որը հակառակ ազդեցություն ունի: 20-30 րոպե եւ ձեր ճնշումն իջնում է, քնել եք ուզում»,- ասել է մասնագետը:

Եթե ավելի երկար ակտիվություն է անհրաժեշտ, ապա ավելի լավ է խմել հատիկավոր սուրճ, ընդ որում՝ աղալուց անմիջապես հետո եփած: Այս ըմպելիքը պարունակում է կոֆեինի բարձր չափաբաժին, նշել է մասնագետը:

(Visited 40 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх