«Իսկանդերը» չի կարող 10 տոկոսով պայթել, ինչպես չի կարող կինը ծննդաբերել 10 տոկոսով…Սա թատերականացված ներկա­յացում էր…..Դմիտրի Պեսկով

«Հրապարակ» թերթը գրում է. «Մանե Գևորգյանի հայտա­րարությունից հետո, թե Նիկոլ Փաշինյանին սխալ են զեկուցել «Իսկանդերի» հետ կապված, հայ-ռուսական միջադեպը թերևս կարելի է համարել սպառված՝ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Կրեմլին բավարարում են Երևանի հայտարարությունները:

Ռուսական լրատվամիջոցները, սակայն, հա­մակ ուշադրությամբ հետևում ու լուսաբանում են թե՝ ընդդիմության հանրահավաքները, թե՝ Փաշինյանի կոնտր-հանրահավաքը ու երկրում տեղի ունեցող իրադարձությունները: Հայաստանի ներքաղաքական իրա­վիճակի մասին զրուցել ենք ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի հետ:

-Ձեզ հասկանալի՞ է, թե ինչ է նշանակում «սխալ զեկուցել»:

-Դե, դա հիմարություն է: Ի՞նչ է նշանակում՝ սխալ զեկուցել: Իսկ եթե պատերազմի ժամանակ «սխալ զեկուցեին»: Սա մանկական թո­թովանք է, սրա ի՞նչը մեկնաբանես: Նա պարզապես փորձում է դուրս գալ ստեղծված իրավիճակից: Նրան փորձում են հաշտեցնել զինվորա­կանների հետ:

Լավ են անում: Բայց դե, էդ «Իսկանդերի» պատմությունը… ոչ մի ձև: Անգամ սերժանտներն են ծիծաղում, էլ գեներալների մասին չեմ խոսում:

-Բայց, ըստ Կրեմլի, միջադեպը սպառված է:

-Դե, հա, փորձում են… երևի ճիշտ են անում: Բայց ձերոնք շատ կոպիտ են գործում, անտաղանդ:

-Գուցե պատահականությո՞ւն էին այս խոսքերը, լեզվի սայթաքում:

-Սա թատերականացված ներկա­յացում էր: Հիշեցնենք, որ այն սկսվեց Սերժ Ազատովիչ Սարգսյանից, հե­տո նրա կարթն ընկավ Փաշինյանը՝ իր անգրագետ հայտարարությամբ, քանի որ «Իսկանդերը» չի կարող 10 տոկոսով պայթել, ինչպես չի կարող կինը ծննդաբերել 10 տոկոսով: Բայց քանի որ սա հնչում է Հայաստանի գե­րագույն հրամանատարից…

-Իսկ հաշտեցնողներն ովքե՞ր են:

-Եթե միայն Արմեն Սարգսյանին հաջողվի հաշտեցնել Գլխավոր շտաբին ու Փաշինյանին, սա պլյուս կլինի: Բայց, միևնույն է, հակա­մարտությունը շարունակվում է: Հանգուցալուծումը պետք է լինի, եթե ոչ հիմա, ապա չգիտեմ, ավելի ուշ ինչ-որ մեկը պետք է հեռանա:

-Ո՞վ, այնուամենայնիվ:

-Չեմ կարող ասել:

Մենք այստեղ՝ Մոսկվայում, անհանգստությամբ ենք հետևում: Եթե դուք՝ հայերդ, չեք կա­րողանում հասկանալ, ապա, կարծում եք, մենք այստեղ Լոմոնոսովնե՞ր ենք, ինչ է: Հասկանում եք՝ ամեն ինչ ողբերգական է, վտանգավոր: Երկրի կառավարման համակարգը կտրուկ անկում է ապրում: Խոսքը հայկա­կան պետականության լինել-չլինելու մասին է, ոչ թե այն մասին, թե ով կլինի:

Դուք շատ բան կորցրիք Արցախյան պատերազմում, հիմա կորցնում եք պետականությունը: Իսկ այստեղ ամբիցիաներ են. եր­կու հայ ընդհարվել են, փորձում են իրար ինչ-որ բան ապացուցել:

Կողմեր են հայտնվում: Այս ամե­նի հետևում լուրջ գործընթացներ են: Շատ բան չի ասվում, շատ բան, որը մենք չգիտենք, կուլիսներում է:

-Փաշինյանի հանրահավաքը Ձեզ տպավորե՞ց:

-Հանրահավաքները ձեր ներքին խնդիրն են: Ինչքան ուզում եք՝ արեք: Մենք նայում ենք՝ ամեն օր այսուայնկողմ են գնում: Ինչպես մի երգչուհի ունեինք՝ Զիկինա, բեմի վրա այս կողմ էր գնում, այն կողմ:

Անգամ անեկդոտ կար. Երբ նա Բաքվում ելույթ էր ունենում, դե, մի կատարում, 10, 15, արդեն «բիս» են կանչում, նա էլ՝ գեղեցիկ կին, ասում է՝ դե, ընկերներ, էլ չեմ կարող, հոգնել եմ: Նրանք էլ, թե. «Իսկ դու երգիր, մի գնա այս կողմ, այն կողմ»: Ու ձեզ մոտ էլ՝ այս կողմ, այն կողմ, մեկ վրան, մեկ խորոված, մեկ երաժշտություն են լսում:

-Թուրքիայի նախագահի ու արտգործնախարարի հայտարարությունների ֆոնին, որ կա­տարվածը հեղաշրջման փորձ է, որոշ շրջանակներ ակնարկում են, որ Թուրքիան կարող է կրկին մի­ջամտել…

-Հիմարություն, ձեզ մոտ ռուսներն են կանգնած»:

(Visited 6 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх