Փաշինյանն իր պատգամավորներին չասեմ «քսի է տալիս», ասում է՝ ոնց ուզում եք վարկաբեկեք դատարանին. Գ.Պետրոսյան

«Իմ քայլը» խմբակցության անդամները մոռացել են՝ ինչի համար են հավաքվել, շեղվել են օրակարգից.

Այս պահին օրակարգում Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածությունների ներկայացումն է, իրենք շեղվել են, ինչ ասես հարցնում են: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

«Լավա չեն հարցնում՝ ինչ են հուշում աստղերը, ասենք երբ է կնքվել քո հորքուրի մարդը: Իմ դիտողությունն այն էր, որ մի շեղվեք օրակարգից

Եթե մենք խոսում ենք անկախ դատարանի մասին, ուրեմն ընդհանրապես գործող օրենքի համաձայն ԲԴԽ ԱԺ-ինհաշվետվություն ներկայացնելու խնդիր չունի, պարտականություն չունի:

Սա դասական օրինակ է արդարադատությանը միջամտելու: Սահմանադրության համաձայն արդարադատությանը որեւէ ձեւով միջամտելն արգելվում է:

Այստեղ պատգամավորներ կան, որ եթե իրենց վկայականը կորցնեն, 3 օրից չեն հիշի ինչ են աշխատում: Հիմա իրենց թույլ են տալիս ԲԴԽ նախագահին տալ մասնագիտական հարցեր:

Սրանով իրենք միջամտում են արդարադատությանը: Ի՞նչ է նշանակում հարցնել՝ Վանեցյանի գործով ինչի սենց եղավ, էնինչի գործով ինչի նենց եղավ»,-ասաց Պետրոսյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ այս ամենի մեխն այն է, որ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում դժգոհություն է հայտնել դատական ԲԴԽ-ից. «Դրա համար սրանք ոգեւորվել են:

Տո դուք սովորական պայմաններում կարող եք ԲԴԽ մտնել կամ որեւէ դատավորի մոտ փորձեք ընդունելության մտնե՞լ: Սենց չի կարելի: Կամ ի՞նչ է նշանակում պատգամավորը ԲԴԽ նախագահին ասում է՝ դուք ձեր տնային աշխատանքը լավ եք կատարել: Այ տղա, էսի դպրոց չի:

Տեսեք՝ Նիկոլ Փաշինյանի ցինիզմն ուր է հասնում: Մի դեպքում խոսում է դատական համակարգի անկախությունն ավելացնելու մասին, մյուս դեպքում իր պատգամավորներին չեմ ուզում կոպիտ ասել «քսի է տալիս», բայց լարում է, ասում է՝ ոնց ուզում եք վարկաբեկեք դատարանին:

Ես միտում եմ տեսնում, որ Նիկոլ Փաշինյանը տեսնում է, որ լիակատար ազդեցություն չունի դատական համակարգի վրա, ուզում է՝ այդտեղ էլ բացթողումը լրացնել: Որ ինչ ուզի անի: Որ ասի՝ ուզում եմ դրախտի պուտյովկա, դատարանը վճիռ կայացնի՝ Նիկոլ Փաշինյանին տրամադրել դրախտի պուտյովկա»,-ընդգծեց ԱԺ պատգամավորը:

(Visited 8 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх