«Նիկոլ Փաշինյան, հազարավոր զոհերի համար խղճի խայթ, ցավ ապրո՞ւմ եք». Հարց Փաշինյանին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ՀՀ սահմանադրության նախաբանի պահպանման, ինչպես նաեւ անկախության հչռակագրի վերաբերյալ հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Պատգամավորն իր հարցում, մասնավորապես, նշեց. «ՀՀ սահմանադրության նախաբանը հղում է անում 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված ՀՀ անկախության հռչակագրին։

2020 թվականի հուլիսին ընդունված ՀՀ ազգային անվտանգության անվտանգության ռազմավարության մեջ վարչապետի ուղերձում Հայաստանում դիտարկվում է որպես երրորդ հանրապետություն։

Ելնելով վերոնշվածին՝ պարոն Փաշինյան, արդյոք ձեր կառավարությունը, ձեր իշխանությունը ապահովո՞ւմ է Հայաստանի անկախության մասին հռչակագրի հետեւյալ դրույթների կենսագործումը. ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը՝ հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայաստանի ԽՍՀ եւ ԼՂ վերամիավորման մասին հայկական ԽՍՀ գերագույն խորհրդի եւ ԼՂ-ի ազգային խորհրդի համատեղ որոշման վրա զարգացնել 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները։

Եթե ապահովում եք դրանք, ապա ինչպե՞ս, եւ որքանո՞վ եք ապահովում այսօր ՀՀ սահմանադրության նախաբանով ամրագրված քաղաքացիական համերաշխությունը Հայաստանում»։

Կոստանյանի հարցին կարճ պատասխանեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը. «Այն ինչը գրված է ՀՀ սահմանադրության նախաբանում Հայաստանի Հանրապետության, Կառավարության պարտականությունն է։ Նախաբանը սահմանադրական արժեքներ է սահմանում, որոնց, բնականաբար, պետք է հավատարիմ մնա Կառավարությունը եւ իրագործի այդ կետերը»։

(Visited 7 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх