Արմեն Սարգսյանի բրիտանական հեքիաթներին մի հավատացեք. Արփինե Հովհաննիսյան

Արմեն Սարգսյանի բրիտանական հեքիաթներին մի հավատացեք, օրենքի մասով, այո, ժամկետ չկա, բայց այդ մանևրով ՈՉ Ոքի չես խաբի, դա խնդիրը Չի լուծում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը` անդրադառնալով նախագահի աշխատակազմի վերջինհայտարարությանը:

«Արմեն Սարգսյանի բրիտանական հեքիաթներին մի հավատացեք: Հայաստանում ժամանակ առ ժամանակ հյուրախաղերով գտնվող սույն դավադիրը հիմա էլ «նոր իրավաբանություն» է մեզ ուսուցանում:

Ժամկետ ունեիր հրամանագրի համար` դիմեիր` այսօր: Օրենքի մասով, այո, ժամկետ չկա, բայց այդ մանևրով ՈՉ Ոքի չես խաբի, դա խնդիրը Չի լուծում:

Մարդու իրական էությունը բացահայտվում է սահմանային իրավիճակներում: Սկզբում մտածում էի`2018 թվականն է այդպիսին, բայց պատերազմը շատ բան փոխեց իմ ու շատերի կյանքում:

Այս մարդու էությունը ողորմելի է իր տեսակի մեջ: Նա անգամ բացահայտ կերպով վատը լինելու խիզախություն չունի: Իր ողջ կյանքում քերեց Հայաստանից այն, ինչ հնարավոր էր ու անհնար ու փոխարենը ՈՉԻՆՉ չտվեց:

Արյան, արժանապատվության ու հայրենիքի վաճառական ու ոչ մի այլ բան: Տարիքը իր հետ խորացրեց արատները ու չբերեց անձնազոհության ու նվիրումի գեթ մեկ նշույլ:

Ապրիր` թե կարող ես ու արժանի ես»:

(Visited 21 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх