Եթե ոչինչ չձեռնարկենք, մոտակա 7 օրերի ընթացքում կորոնավիրուսի 3000 լրացուցիչ դեպք կունենանք. մասնագետ

Կորոնավիրուսային վարակի հետ կապված համաճարակային իրավիճակը Հայաստանում այս պահի դրությամբ խիստ լարված է, նոր դեպքերի կտրուկ աճ է գրանցվում:

Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը:

Նրա խոսքով, վերջին 14 օրվա ընթացքում՝ նախորդ 14 օրերի համեմատ 91 տոկոսից ավելի դեպքայնության ցուցանիշի աճ է գրանցվել: Վիրուսի վերարտադրողական ցուցանիշը Հայաստանում այս պահին 1.3 է, եւ եթե ոչինչ չձեռնարկվի, մոտակա 7 օրերի ընթացքում 3000 լրացուցիչ դեպք կունենանք:

Մասնագետի խոսքով, երեկ մեկ օրվա ընթացքում 700-ից ավելի նոր դեպք է գրանցվել, ինչը խիստ մտահոգիչ ցուցանիշ է, եւ եթե այսպես շարունակվի, մոտ ապագայում կարող ենք ունենալ այն իրավիճակը, որը եղել էր հոկտեմբերին:

Ինչպես նշեց Ռոմելլա Աբովյանը, հիվանդացությունը աճում է նաեւ երեխաների եւ պատանիների շրջանում.

3-5 տարեկան երեխաների շրջանում գրանցվել է 1,17 անգամ աճ, 6-17 տարեկանների շրջանում՝ 1.42 անգամ աճ, 6-8 տարեկանների շրջանում՝ 3.3 անգամ աճ:

(Visited 21 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх