Նայում ես այս ամենին կողքից եւ զարմանում. դժբախտ Հայաստան: Դժբախտ հայեր: Նրանց վարչապետն ակնհայտ խելագար է, նայց դեռ նա է վարչապետն այնտեղ…

Դժվար է հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում, իսկ հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանի վարչապետի գլխում, բացարձակապես անհնար է:

«Մի՞գուցե նա վերեւից ձայներ է լսում եւ անում է այն, ինչ նրան ասում են, նկատի ունեմ` Ամերիկայի դեսպանատնից: Չէ՞ որ նա ԻՐԵՆՑ մարդն է: Ինչը շատ նկատելի է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններում: Նրանց համար, ով տեղյակ չէ. վարչապետը, այնուամենայնիվ, հայտարարեց գլխավոր շտաբի պետի հեռացման մասին: Դե իսկապես` հիմա այն ժամանակն է, երբ Հայաստանում` Ղարաբաղում լրջագույն պարտությունից հետո, որը միայն Ռուսաստանի շնորհիվ աղետալի չդարձավ, բանակը պետք է գլխատվի:

Նա այլեւս դրա կարիքը չունի: Նա չի կարող ապրել առանց վարչապետի, իսկ առանց բանակի, դատելով նրա գործողություններից, այն միայն ավելի ուժեղ կլինի:

Իրադարձությունների պատմությունը չափազանց պարզ է. ներքաղաքական քննարկումների շրջանակներում վարչապետը, որին նախատեցին անհեթեթությունների համար, որոնք նա արեց պատերազմի ընթացքում երկրի կառավարման գործում, հնարավորինս հիմարաբար, գռեհիկ կերպով արտահայտվեց` ամեն ինչի մեջ մեղադրելով «վատ» ռուսական սպառազինությանը:

Ինչպես ասում են, նրա նռնակները սխալ համակարգի էին` «Անապատի սպիտակ արեւը» ֆիլմից այն զինվորականի նման: Հայկական բանակի ղեկավարությունը ծաղրեց նրան: Ի պատասխան` նա աշխատանքից ազատեց ԳԽ-ի պետի տեղակալին: Փաստորեն նեղացել էր: Բանակը նրան կոչ արեց հրաժարական տալ:

Նա հեռացրեց հենց ԳՇ պետին: Ոստիկանությունը միացավ բանակին: Հատուկ ծառայությունները, հակառակը, սատարեց վարչապետին: Ճիշտ է. չէ որ նրանք ստիպված չեն ռազմաճակատ գնամ կամ մարել փողոցային անկարգությունները: Ով նրանց կերակրում է, նրան էլ աջակցում են:

ԳՇ պետի հեռացման հարցում նախագահը վարչապետին չսատարեց, սակայն Սահմանադրական դատարան նույնպես չդիմեց: Վարչապետն այսօր առավոտյան հայտարարեց, որ ի վերջո աշխատանքից ազատել է ԳՇ պետին:

Դրանից հետո նախագահը, այնուամենայնիվ, դիմեց Սահմանադրական դատարան, եւ այժմ սատանան էլ գլուխ չի հանի, թե ինչ կլինի այս ամենի հետ: Ընդ որում, ինչպես, ըստ երեւույթին, ընդունված է Հայաստանում, փողոց են դուրս եկել ինչպես վարչապետի հակառակորդները, այնպես էլ նրա կողմնակիցները, մինչդեռ նա բղավում է ռազմական հեղաշրջման մասին: Թե որտեղ է հեղաշրջումը, ինչ հեղաշրջում` պարզ չէ:

Դե, բանակը խնդրել է նրան գնալ: Քաղաքավարի է խնդրել. տանկեր եւ զինվորներ փողոց դուրս չի հանել, նրան չի կալանավորել, բանտ չի նստեցրել եւ պատին չի հենել: Ոչ այնպես, ինչպես դա տեղի ունեցավ Եգիպտոսում, Իրաքում կամ Ալժիրում: Այ, այնտեղ հեղաշրջումները հեղաշրջումներ են…

Նայում ես այս ամենին կողքից եւ զարմանում. դժբախտ Հայաստան:

Դժբախտ հայեր: Նրանց վարչապետն ակնհայտ խելագար է, նայց դեռ նա է վարչապետն այնտեղ… Ճիշտ է, նա իշխանության եկավ փողոցային բողոքների արդյունքում, նույն ամբողխը նրան բարձրացրեց վարչապետի աթոռ վրա` հեռացնելով նրա նախորդին: Մոտավորապես նույնը, ինչ պատահեց Պորոշենկոյի եւ Սաակաշվիլիի հետ, կամ ինչպես վերջերս փորձեցին անել Տիխանովսկայայի եւ Նավալնու հետ:

Երկրները տարբեր են, հեղաշրջումների կազմակերպման մեխանիզմը նույնն է. մի տեղ աշխատում է, մի տեղ` ոչ: Հայաստանում աշխատեց, հիմա էլ ունեն Փաշինյանին` որպես վարչապետ: Դե, իսկ նա, «ունենում է» իր ամբողջ երկրին: Հիմա էլ բանակին հասան: Ինչից հետո արդյո՞ք Հայաստանը տեղում կմնա այդպիսի ժողովրդավարությամբ, պարզ չէ ոչ ոքի համար: Կտեսնենք…»,- գրել է նա:

(Visited 52 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх