Փարիզում առաջին անգամ հասարակության լայն շրջանակների համար ցուցադրվել է Վան Գոգի նկարը…………….

Փարիզում առաջին անգամ հասարակության լայն շրջանակների համար ցուցադրվել է Վան Գոգի նկարը, որը միշտ եղել է մասնավոր հավաքածուներում եւ այդ պատճառով հիմնականում անհայտ է մնացել նկարչի ստեղծագործության քննադատների ու գնահատողների համար:

«Փողոցի տեսարան Մոնմարտրում» խորագիրը կրող նկարը ստեղծվել է 1887 թվականին, եւ դրանից հետո հիմնականում պատկանել է մի ընտանիքի անդամներին: Սակայն այժմ այն վաճառքի է հանվել եւ կցուցադրվի Փարիզում, Ամստերդամում եւ Հոնկոնգում Sotheby’s աճուրդային տան բաժանմունքներում:

Աճուրդը կկայանա մարտի 25-ին, փորձագետները ակնկալում են նկարի համար մինչեւ 8 միլիոն եվրո ստանալ:

Վան Գոգի արվեստի փորձագետ Մարտին Բեյլին BBC-ին ասել է, որ այժմ «առաջին անգամ» հնարավոր է դարձել այն կարգին նայել:

Նախկինում նկարի ոչ մեծ վերարտադրություններ էին արվել, հաճախ՝ սեւ ու սպիտակ, բայց այն գործնականում անհայտ էր մնում:

(Visited 13 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх