Ինչքան դիպուկահար ու ոստիկան ուզում է, թող բերի Նիկոլը, մեր պայքարը անկասելի է, թուրք-ադրբեջանական շահերը սպասարկողները կհեռանան․ փոխգնդապետ

Նիկոլ Փաշինյանն անկնհայտ տեսնում է, որ ազգի գիտակից ողջ հատվածը իր դեմ է և վախերից ելնելով իրականացնում է ցայտնոտային գործողություններ, մեր պայքարը անկասելի է, հետ կանգնելու տեղ չունենք, հարցը վերաբերում է մեր հայրենիքը կորցնելուն։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ, փոխգնդապետ Ռազմիկ Գևորգյանը։

«Փաշինյանը ոստիկանական ուժերով է շրջում, որովհետև նրա միակ հենարանը այս պահին ոստիկանությունն է, միայն այնտեղ են անվերապահորեն նրա հրամանները կատարում։

Կառավարության մի շենքից մյուսը գնալու համար մի քանի հազար ոստիկանների ուղեկցությամբ է տեղաշարժվում, երբ ակցիա իրականացնողները 100-ին մոտ խաղաղ ցուցարարներ են։

Վարչապետ կոչեցյալ վախկոտը նաև դիպուկահարներ է բերում, ինչը հանցագործություն եմ համարում․ խաղաղ, անզեն ակցիա իրականցնողների ուղղությամբ զենք են պարզում։ Ինչքան ուզում է թող ոստիկան ու դիպուկահար բերի, պայքարելու ենք, մինչև թուրք-ադրբեջանական իշխանություններին հեռացնենք, հայրենիքը փրկելու այլ տարբերակ չունենք»,-ասաց նա։

Փոխգնդապետը անդրադարձավ նաև ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգմավոր Սասուն Միքայելյանի հայտարարությանը, թե սթափվել է պետք.

Ադրբեջանը սպառնում է Զանգեզուրը նվաճելով, գերակա խնդիր պետք է համարել պետության ներքին կայունության վերականգնման ու հաստատման անհրաժեշտությունը, դիմագրավել այն քաղաքական ուժերին ու անհատ բախտախնդիրներին, ովքեր իրենց գործունեությամբ ապակայունացնում են իրավիճակը։

«Պարոն Միքայելյան, սթափվելու կոչերն արեք ձեր խմբակցությունում, ձեր կուսակցությունում ու ձեր ղեկավար, ընկեր, կապիտուլյանտ Փաշինյանի առաջ։ Ձեր կուսակցությունն ու խմբակցությունը, Փաշինյանի գլխավորությամբ, փաստացի կատարում է թուրք-ադրբեջանական պատվերները։

Էսօր սթափվելու կոչ ո՞ւմ եք անում։ Նոր հասկացա՞ք, որ հայրենիք ենք կորցնում, Սյունիքից տարածքներ ենք տալիս, ձեն չեք հանում, գյուղեր են հանձնվում։ Որպես ԵԿՄ նախագահ դրա դեմ քայլեր պետք է ձեռնարկեիք»,-ասաց նա։

Ռազմիկ Գևորգյանը նշեց, որ իշխանությունները ցանկացած քայլի պատրաստ են վերարտադրվելու համար, օրակարգը շեղելու, հիմա էլ փորձում են Օնիկ Գասպարյանի 4 ամիս առաջ արված հայտարությունը հերքել ԱԽՔ Արմեն Գրիգորյանի բերանով՝ ասելով, թե Օնիկ Գասպարյանը պատերազմի 4 -րդ օրը չի խոսել պատերազմը կանգնեցնելու մասին՝ ելնելով ուժերի անհավասարությունից։

«Արմեն Գրիգորյանի հայտարություններն ակնհայտ սուտ են, եթե Օնիկ Գասպարյանը նման բան չէր ասել, ապա ինչի են ամիսներ հետո փորձում հերքել։ Արմեն Գրիգորյանն առահասարակ զրո է որպես ԱԽՔ, թող իր գործառույթները իրականացնի»,-եզրափակեց նա։

(Visited 34 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх