Շաքարային դիաբետի կանխարգելման ամենապարզ միջոցը․․․․

Շաքարային դիաբետն ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է, որը բնութագրվում է արյան մեջ շաքարի մակարդակի անոմալ բարձրացմամբ և անուշադրության մատնելու դեպքում կարող է շատ վտանգավոր բարդությունների զարգացման պատճառ դառնալ։

Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ժամանակին միջոցներ ձեռնարկել հիվանդության զարգացումը կանխելու համար, ուստի ներզատաբան Յուլիա Մանույլովան ներկայացրել է ամենապարզ միջոցը շաքարային դիաբետի կանխարգելման համար։

Ինչպես նշել է մասնագետը tvzvezda.ru-ի հետ զրույցում, շաքարային դիաբետի զարգացումից խուսափելու ամենապարզ ու արդյունավետ միջոցը քաշի վերահսկողությունն է, ավելորդ քաշից ազատվելն ու մարմնի զանգվածի ինդեքսը նորմայի սահմաններում պահելը։ Բժշկի խոսքով՝ քաշի նվազման հետ մեկտեղ նվազում է նաև հիվանդանալու հավանականությունը։

Ինչ վերաբերում է քաշի նվազեցմանը, ապա այս հարցում մասնագետը խորհուրդ է տվել հետևել բոլորին հայտնի սկզբունքին՝ քիչ սնվել և շատ շարժվել։ Հասուն մարդկանց մասնագետը նաև խորհուրդ է տվել սահմանափակել կալորիաները։

Ընդ որում՝ նման մոտեցումը պետք է լինի ոչ միայն ժամանակավոր սննդակարգ, այլև կենսակերպ, քանի որ միայն այս կերպ հնարավոր կլինի կանխել հետագայում քաշի ավելացումը։

Եթե ավելորդ քաշ այնուամենայնիվ կուտակվել է, ապա հարկավոր է հաճախ ստուգել շաքարային դիանետի առկայությունն ու բացակայությունը։ Ինչպես նշել է մասնագետը, հարկավոր է տարեկան առնվազն մեկ անգամ ստուգել արյան մեջ շաքարի մակարդակը, ինչը կարելի է անել լաբորատորիայում արյան հետազոտության միջոցով։

(Visited 54 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх