Պայքարը չի նահանջելու․ այն շարունակվելու է, մինչև այս իշխանությունը հեռանա․ Արման Աբովյան (տեսանյութ)

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է՝ պետք է լինի Նիկոլ Փաշինյանի հրաժարական ու հնարավորինս շուտ արտահերթ ընտրություններ․ ոչ մի պարագայում փողոցային պայքարը չի իջնելու․ մինչև այս իշխանությունը չհեռանա, պայքարը շարունակվելու է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

«Կարծում եմ՝ իշխանություններն արդեն հասկանում են, որ ինքնախաբեությամբ զբաղվելով` կապիտուլյացիան, խայտառակությունը, ծանրագույն սոցիալական իրավիճակը պարզապես չեն վերանալու, և պատասխանատուները նվազագույնը քաղաքական պատասխանատվության պետք է ենթարկվեն, իսկ դրա ամենակարճ ճանապարհը ժողովրդի ձայնն ու արտահերթ ընտրություններն են։

Նրանց քայլերը չեն մտնում քաղաքական զարգացումների տրամաբանության մեջ, դժվար է ինչ-որ բան հասկանալ»,-ասաց նա՝ նշելով, թե բազմաթիվ անգամ տեսել են, թե ինչպես են վայրկյանի տակ իշխանությունների որոշումները փոխվում։

«Այս երեք տարվա ընթացքում, նամանավանդ՝ նոյեմբերիր 10-ից հետո, իրենց անհետևողական, անհասկանալի, աբսուրդային քայլերի տրամաբանությունը, իրենց հայտարարված օրակարգերից հետ կանգնելու գործընթացը մեզ թույլ չի տալիս լուրջ բան ընկալել, հասկանալ»,-նշեց պատգամավորը։

Անդրադառնալով երկրում ռազմական դրության պահպանմանը՝ Աբովյանը նշեց, թե դրա հանումը թույլ կտար թոթափել այն լարվածությունը, որը գոյություն ունի ՀՀ-ում, բայց իշխանությունները, ըստ նրա, կրկին իրավիճակն ադեկվատ չգնահատեցին և հրաժարվում են առերեսվել իրականության հետ։

«Ռազմական դրության սահմանափակումը շատ ծավալուն է, և սահմանափակում են, օրինակ, ՏԻՄ ընտրությունները։ Բացի այդ՝ գոյություն ունեն բազմաթիվ քաղաքական մեխանիզմներ, որոնք իշխանությունները որպես վտանգ են տեսնում։ Կդժվարանամ ասել՝ ինչից են վախենում, բայց որ ակնհայտ վախ է, դա միանշանակ է»,-ասաց Աբովյանը։

Նա նշեց, թե զավեշտալի են իշխանությունների այն հայտարարությունները, թե քանի որ Բաղրամյան պողոտան, Դեմիրճյան փողոցը փակ են, դրանով խախտվում են մարդկանց իրավունքները։ «Նոյեմբերի 10-ից հետո ամբողջ ազգի իրավունքներն են ոտնահարված, ինչու՞ չեն խոսում Շուռնուխի բնակիչների ոտնահարված իրավունքների մասին, ինչո՞ւ չեն ասում՝ ՀՀ քաղաքացին Գորիսով գնում է ու տեսնում թուրքադրբեջանական զորքերի ներկայացուցիչների։ Դրա մասին ինչու չեն խոսում»,-ասաց նա։

(Visited 38 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх