Կարգավորեք աղիների աշխատանքը և ազատվեք փորլուծությունից․․․․

Մարսելախանգարումն ու փորլուծությունը կարող են բավական տհաճ «անակնկալ» դառնալ յուրաքանչյուրի համար, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են ազատվել նման խնդիրներից առաջին իսկ ախտանշանի դեպքում: Սովորաբար փորլուծությունից և մարսողական համակարգի աշխատանքի խանգարման այլ տհաճ դրսևորումներից ազատվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հատուկ դեղամիջոցներ ընդունել,

սակայն կան նաև շատ արդյունավետ ու ավելի հասանելի ժողովրդական միջոցներ, որոնք, ի տարբերություն դեղատներում վաճառվող դեղորայքի, չեն պարունակում վնասակար քիմիական տարրեր և չեն առաջացնում կողմնակի բարդություններ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի արդյունավետ ու հասանելի ժողովրդական բաղադրատոմս, որոնք կօգնեն հեշտությամբ կարգավորել աղիների աշխատանքն ու ազատվել փորլուծությունից:

1 թեյի գդալ երիտասարդ կաղնու կեղևին ավելացնել երկու բաժակ եռման ջուր, եռացնել 10 րոպե, այնուհետև թրմել ևս 3 ժամ։

Ստացված թուրմը հարկավոր է խմել օրական 3-4 անգամ 1/2 բաժակ ուտելուց առաջ։
2 ճաշի գդալ բալենու տերևներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, 15 րոպե դնել թույլ կրակին, այնուհետև թրմել ևս 45 րոպե։

Ստացված թուրմը բաժանել երկու մասի ու խմել օրվա ընթացքում։

Սամիթի սերմերը տրորել ու փոշի դարձնել, այնուհետև 1/2 թեյի գդալին ավելացնել մի բաժակ կաթ, 2-3 րոպե դնել թույլ կրակին, որից հետո թողնել դեղամիջոցը սառչի և խմել օրական 3-4 անգամ։

2 ճաշի գդալ մրտենական հապալասենու չոր հատապտուղներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել 30 րոպե ու խմել։

1 ճաշի գդալ անանուխի կամ պատրինջի տերևներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր և թրմել 15 րոպե։ Ստացված թուրմը բաժանել չորս մասի ու խմել օրվա ընթացքում ուտելուց 20 րոպե առաջ։

1 ճաշի գդալ մանրացրած սամիթին ավելացնել 1 բաժակ ջուր, 10 րոպե եռացնել, այնուհետև թրմել ևս 30 րոպե։ Ստացված թուրմը բաժանել երկու մասի ու խմել օրվա ընթացքում ուտելուց առաջ։

Այս բաղադրատոմսերն անչափ պարզ են, արդյունավետ ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը:

Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

(Visited 33 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх