Գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ երաժշտությունը կարող է․․․․․․․․․․․

Գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ երաժշտությունը կարող է օգտակար լինել սրտամկանի համար։ Ավելին՝ Psychology of Sport and Exercise պարբերականում հրապարակված հետազոտությունը փաստում է, որ երաժշտությունը կարող է շեղել մարդու ուշադրությունը ֆիզիկական վարժություններով պայմանավորված ցավից։ Սա է պատճառը, որ երաժշտության ներքո մարզվելը կարող է շատ ավելի արդյունավետ ու տևական լինել։

Ըստ բժիշկ Դևիդ Ալտերի՝ գոյություն ունի տարածված կարծիք, որ երաժշտությունը շատ օգտակար է, սակայն գիտնականները դեռ պետք է ապացուցեին դա։ Այնուամենայնիվ վերջերս անցկացված հետազոտությունները հաստատել են այդ տեսակետը։

Այսպիսով՝ 2020 թվականին անցկացված գիտական աշխատանքը, որը ներկայացվել է Journal of Cardiothoracic Surgery պարբերականում, ցույց է տվել, որ երաժշտական թերապիան մեղմում է ցավը, անհանգստությունն ու ընկճախտի ախտանշանները, որոնք հաճախ են ի հայտ գալիս սրտի վիրահատություններից հետո ապաքինման շրջանում։

Բացի այդ, երաժշտությունն օգնում է նաև մեղմել ցավի նոպաները սրտամկանի ինֆարկտից հետո։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սրտամկանի ինֆարկտից հետո յոթ տարի շարունակ օրական կես ժամ երաժշտություն լսելն օգնում է նվազեցնել կրծքավանդակի ցավի նոպաներն ու անհանգստությունը, ինչպես նաև նվազեցնում է մահացության մակարդակը, որը շատ ավելի բարձր էր երաժշտական թերապիա չստացած մարդկանց շրջանում։

(Visited 25 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх