Հոգնել եք ավելորդ քաշից, կարդացեք սա․․․․․․․․․․․․

Ամերիկացի գիտնականները լայնամասշտաբ հետազոտության արդյունքում մշակել են սննդակարգ, որը թույլ է տալիս շատ կարճ ժամանակահատվածում հեշտությամբ ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Հիմնվելով այս սննդակարգի վրա՝ մասնագետները նաև ներկայացրել են երկու կարևոր գործոն, որոնք առանցքային դեր են խաղում քաշի նվազեցման հարցում։

Գիտափորձի ընթացքում գիտնականները գրանցել են բոլոր այն փոփոխությունները որոնք տեղի են ունեցել կամավորների օրգանիզմում։ Արդյունքում մասնագետներն առանձնացրել են քաշի նվազեցման երկու կարևոր գործոն, որոնցից մեկն ալկոհոլի խիստ սահմանափակումն է։

Մասնագետների խոսքով՝ ալկոհոլային ըմպելիքների սիրահարները զուրկ են արագ նիհարելու հնարավորությունից, քանի որ դրանցում պարունակվող սպիրտն արգելափակում է քաշի նվազմանը նպաստող մեխանիզմների գործարկը։ Նման խնդիրներից խուսափելու համար կանանց խորհուրդ է տրվում օրական առավելագույնը մի բաժին ալկոհոլային որևէ ըմպելիք խմել, իսկ տղամարդկանց՝ առավելագույնը երկու բաժին։

Գիտափորձը ցույց է տվել, որ անգամ 50 գրամ թունդ ալկոհոլային ըմպելիքի կամ 200 մլ թույլ ալկոհոլային ըմպելիքի գործածությունն արդեն իսկ բավական կլինի քաշի ավելացման գործընթացն ակտիվացնելու համար։ Ընդ որում՝ չափազանց կարևոր է ոգելից խմիչքների բացառումը հատուկ սննդակարգերի ֆոնին, քանի որ այդ դեպքում սննդակարգերն անարդյունավետ կլինեն։

Մյուս կարևոր գործոնը ընթրիքից չհրաժարվելն է, ինչը բավական տարածված սովորություն է նիհարել ցանկացողների շրջանում։ Հարկ է հիշել, որ քնելուց առաջ սնվելը չի հանգեցնում քաշի ավելացման և այս պնդումը պարզապես «միֆ» է։ Գիտնականները շեշտում են, որ դիետիկ նախաճաշն ու ընթրիքը շատ կարևոր են, քանի որ թույլ են տալիս պահպանել սլացիկ կազմվածքը։

Գիտափորձը ցույց է տվել, որ այն կամավորները, որոնք հրաժարվել են ընթրիքից, ի վերջո գիրացել են 10 տոկոսով, ի տարբերություն այն կամավորներին, որոնք գերադասել են քնելուց որոշ ժամանակ առաջ որևէ թեթև մթերքով ընթրել։

(Visited 40 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх