Անելանելի դրություն Լարսում․ արդեն 24 օր մոտ հարյուր հայկական բեռնատար է մնացել….

Լարսում արդեն 24 օր մոտ հարյուր հայկական բեռնատար է մնացել, վարորդները հայտնվել են անելանելի դրության մեջ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը, ում դիմել էին Լարսում մնացած բեռնատարների վարորդները:

«Վարորդներն իմ հետ են կապնվել, ասել են, որ իրենք 24 օր մնացել են Լարսում, շատ վատ վիճակ է իրենց մոտ եւ օգնություն էին խնդրում: Մոտ 100 բեռնատարներ են մնացել: Ես արդեն այս հարցով դիմել եմ ԱԳՆ-ին, հուսով եմ ինչ-որ գործողություններ կարվեն այս ուղղությամբ»,-ասաց նա:

Պատգամավորը հավելեց, որ անկախ նրանից, որ երկրի ներսում խնդիրներ կան, չպետք է անտեսել, աչքաթող անել դրսում դժվար իրավիճակում հայտնված մեր քաղաքացիներին:

Ահազանգած վարորդները հայտնել էին, որ իրենց մոտ գումարը վերջացել է, եւ չգիտեն էլ ինչ է իրենց հետ լինելու, եթե եւս մեկ քանի օր մնան կանգնած:

(Visited 20 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх