Ես Ալիեւի դեմքին խաղաղություն չեմ տեսնում, ես տեսնում եմ մեր ռազմագերիների ամենօրյա տանջանքները. Մարուքյան

Ալիեւը միջազգային ներդրողներին հրավիրել է ներդրումներ կատարել Ադրբեջանի պատմական տարածք Զանգեզուրում.

Այիսնքն թշնամի ղեկավարը մեր սուվերեն տարածքի վերաբերյալ ներդրողների է հրավիրում, դա նույնն է, որ ես Բաքու ներդրողներ հրավիրեմ, եւ Հայաստանից նորմալ արձանագաք չկա: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, ԱԺ-ում լրգրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամվոր Էդմոն Մարուքյանը:

Հարցին, թե ինքն էլ է՞ դերասան Հովհաննես Ազոյանի օրինակով Ալիեւի դեմքին խաղաղություն է տեսնում, Մարուքյանը պատասխանեց. «Ես Ալիեւի դեմքին խաղաղություն չեմ տեսնում:

Ես Ալիեւի դեմքին տեսնում եմ մեր ռազմագերիների, այդ թվում՝ կանանց, դեմքերն ու նրանց ամենօրյա տանջանքները: Ալիեւի դեմքին ես տեսնում եմ գլխատված զինվորներին, հայատյացության ամենավերջին աստիճանի տրամադրվածությունը ընդհանրապես հայության նկատմամբ:

Բնականաբար Ալիեւը խաղաղասեր չէ ու չի եղել, նա խաղաղասեր կդառնա, եթե Հայաստանն իր ներքին խնդիրները լուծի, համախմբվի ու պարտադրի խաղաղությունը»:

Մարուքյանի խոսքով, եթե Ալիեւի դեմքին ինչ-որ մեկը խաղաղություն է տեսնում, դա իր խնդիրն է:

(Visited 16 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх