Որոնք են ոտքերի այտուցների առաջացման պատճառներն ու դրանցից ազատվելու եղանակները

Ոտքերի այտուցվածությունը ոչ միայն տգեղ ու տհաճ երևույթ է, այլև կարող է վկայել առողջական խնդիրների մասին: Առաջին հերթին այտուցների առաջացումը պայմանավորված է լինում օրգանիզմում կուտակված հեղուկով:

Ընդ որում՝ երբեմն այտուցվում են ոչ միայն ոտքերը, այլև դեմքն ու ձեռքերը:

Եթե այտուցն առաջացել է երկարատև թռիչքի հետևանքով, մի քանի ժամ կանգնած լինելու դեպքում կամ դաշտանից առաջ, իսկ հետո անհետացել, ապա անհանգստանալու կարիք չկա, քանի որ դա բնական երևույթ է: Սակայն եթե ոտքերն այտուցվում են ամեն երեկո, իսկ առավոտյան այտուցվում է դեմքը, ապա խնդիրը կարող է պայմանավորված լինել առողջական որոշ խնդիրներով:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այտուցների առաջացման հնարավոր պատճառներն ու դրանցից ազատվելու եղանակները:

Հղիություն

Այտուցները հղիներին հաճախ են անհանգստացնում՝ հատկապես հղիության վերջին ամիսների ընթացքում: Եթե դրանք լուրջ չեն, ապա անհանգստանալու կարիք չկա, սակայն բժիշկը պետք է անպայման հետևի ոտքերի առողջական վիճակին: Եթե այտուցներից բացի ի հայտ է գալիս նաև գլխացավ, սրտխառնոց, հևոց ու գլխապտույտ, ապա հարկավոր է շատ ուշադիր լինել, քանի որ այդ ախտանշանները վկայում են զարկերակային ճնշման բարձրացման, իսկ երբեմն էլ նույնիսկ պրեէկլամպսիայի՝ հղիների համար շատ վտանգավոր վիճակի մասին:

Լիմֆոստազ

Երբեմն հեղուկը կուտակվում է օրգանիզմում, քանի որ խանգարվում է ավշային համակարգի աշխտանքը, որի հիմնական գործառույթն օրգանիզմը մաքրելն է: Նման խնդիրներ են առաջանում, երբ ինչ-ինչ պատճառներով խանգարվում է ավշային անոթների ու հանգույցների աշխատանքը: Այս խանգարումները կարող են առաջանալ մի շարք ծանր հիվանդությունների, քացկեղի բուժման կամ ճարպակալման ժամանակ: Այս դեպքում հարկավոր են հատուկ պրոցեդուրաներ ու կոմպրեսիոն ներքնազգեստ, որը կօգնի փոքրացնել այտուցները:

Քրոնիկ երակային անբավարարություն

Արյունը, որը թթվածինն արդեն փոխանցել է հյուսվածքներին, երակների՝ միակողմանի փականներ ունեցող անոթների միջոցով վերադառնում է սիրտ: Այդ փականները հարկավոր են, որպեսզի արյունը հոսի միայն մի ուղղությամբ, և եթե դրանք վատ կատարեն իրենց գործառույթները, արյունը կարող է կուտակվել ոտքերում:

Սրտային անբավարարություն

Այս հիվանդության դեպքում սիրտը չի կարողանում կատարել իր աշխատանքը և արյան հոսքը խանգարվում է, ինչի հետևանքով էլ այն լճանում է: Սրտային անբավարարության հետևանքով արյան լճացումից հատկապես տուժում են ոտքերը: Այս դեպքում կարող են ի հայտ գալ նաև այնպիսի ախտանշաններ, ինչպիսին են սրտի զարկերի արագացումը, հևոցը ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում կամ մշտական հոգնածությունը:

Երիկամների հիվանդույթուններ

Երիկամները զտում են արյունը և հեռացնում անպետք ու վնասակար նյութերը: Եթե խանգարվում է երիկամների աշխատանքը, ապա ավելորդ հեղուկը դուրս չի գալիս օրգանիզմից և կուտակվում է մարմնի ստորին հատվածում: Երիկամների հետ կապված խնդիրների մասին են վկայում նաև առավոտյան դեմքի այտուցվածությունն ու աչքերի տակի «պարկերը»:

Լյարդի հիվանդություններ

Հեպատիտի կամ ալկոհոլի չարաշահման դեպքում լյարդի բջիջները ոչնչանում են, իսկ դրանց փոխարեն ի հայտ է գալիս շարակցական հյուսվածք, որը չի կարողանում կատարել լյարդի հիմնական գործառույթը՝ զտումը: Սա նշանակում է, որ հեղուկը կսկսի կուտակվել, իսկ ոտքերն ու որովայնի հատվածը կայտուցվեն:

Ինչ է հարկավոր անել այտուցների դեպքում

Առաջին հերթին հարկավոր է պարզել այտուցների առաջացման պատճառները: Ահրաժեշտ է դիմել համապատասխան մասնագետին, որը բուժզննմանն միջոցով կախտորոշի հիվանդությունն ու կնշանակի բուժումը:

Սակայն հարկ է հիշել, որ բուժման ընթացքում հիվանդը կարող է նաև ինքնուրույն մի փոքր մեղմել ախտանշաններն ու բարելավել իր ինքնազգացողությունը:

Անհրաժեշտ է հանգստանալ ու սառը կոմպրեսներ դնել: Հիվանդը պետք է ընդունի հանգստի այնպիսի դիրք, որի դեպքում ոտքերն ավելի բարձր կլինեն, քան գլուխն է: Բացի այդ, անհրաժեշտ է կրել կոմպրեսիոն գուլպաներ և այտուցների վրա սառույց դնել, ինչը կօգնի փոքրացնել այտուցը:

Նաև հարկավոր է շատ քայլել: Օրվա ընթացքում երկար ժամանակ կանգնելու կամ նստելու դեպքում շատ հաճախ այտուցներ են առաջանում: Նման խնդիրներից խուսափելու համար հարկ է հիշել, որ շատ շարժվելը և պարբերաբար զբոսնելը կարող է անչափ օգտակար լինել:

Շատ արդյունավետ կարող են լինել նաև միզամուղ դեղամիջոցները, որոնք օգնում են դուրս բերել հեղուկն օրգանիզմից: Վերոնշյալ հիվանդությունների դեպքում բժիշկը կնշանակի դեղամիջոց, որը կօգնի ազատվել այտուցից: Բացի այդ, հարկ է հիշել, որ արյան գերճնշման դեմ որոշ դեղամիջոցները նույնպես կարող են դառնալ այտուցների առաջացման պատճառ, ուստի հարկավոր է տեղեկացնել բժշկին նման դեղամիջոցների ընդունման մասին:

Նման խնդիրների դեպքում նաև անհրաժեշտ է մագնեզիումով հարուստ սննդամթերք օգտագործել: Սննդակարգին 200-400 մգ մագնեզիում ավելացնելը կօգնի ազատվել ավելորդ հեղուկից: Դեղամիջոցների տեսքով հավելումների դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ, սակայն մինչ այդ կարելի է հարստացնել սննդակարգը վարսակով, բանանով, նուշով, բրոկոլիով և ճակնդեղով:

Երբ են այտուցները վտանգավոր դառնում

Հարկավոր է հնարավորինս արագ դիմել մասնագետի օգնությանը, եթե ոտքերի այտուցվածությունն ուղեկցվում է դժվարացած շնչառությամբ ու կրծքի ցավերով: Նաև պետք չէ հապաղել, եթե այտուցված հատվածի մաշկին մատով սեղմելիս առաջանում է փոսիկ կամ թվում է, թե այտուցված հատվածի մաշկը ուռչել է և կարող է ճաքել:

(Visited 47 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх