Հրապարակվել են նախարար Հակոբ Արշակյանի եւ լրագրողի միջեւ միջադեպի առաջին հատվածի կադրերը

Հրապարակվել է կադրեր, որտեղ երեւում է ԲՏԱ նախարարի եւ լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջեւ այսօր մարտի 18-ին, սրճարանում տեղի ունեցած միջադեպի ամբողջական կադրերը:

Ավելի վաղ հրապարակվել էին միայն այն կադրերը, որտեղ նախարարը բարձրանում է երկրորդ հարկ, մոտենում սեղանի մոտ նստած եւ համակարգչով աշխատող Փայլակ Ֆահրադյանին, բռունցքով հարվածում նրան, վնասում համակարգիչը:

Հիշեցնենք, որ այսօր Երեւանում գործող սրճարաններից մեկում լրագրող Փայլակ Ֆահրադյանը տեսել է, թե ինչպես է նախարարն աշխատանքային իր ժամերն անցկացնում սրճարանում։ Լրագրողը մոտեցել եւ հարցրել է՝ ինչո՞ւ է աշխատանքային ժամին որոշել անցկացնել սրճարանում:

Արշակյանն ասել է, թե գիշերային ժամերին է աշխատում. իր համար բոլոր ժամերն աշխտանքային են: Դրանից հետո նախարարը լրագրողին խնդրել է՝ անջատել տեսախցիկը, լրագրողն անջատել է, որից հետո նախարարը սկսել է սպառնալ նրան։ Այդ խոսակցությունից հետո լրագրողը բարձրացել է վերեւ եւ շարունակել իր աշխատանքը, Հակոբ Արշակյանն էլ նրա հետեւից բարձրացել է վերեւ եւ հարձակվել լրագրողի վրա:

Լրագրողը ցույց է տվել վնասված համակարգիչը եւ վնասված ձեռքը՝ նշելով. «Ահա տեսնում եք, որ ձեռքս է վնասվել: Բացի դրանից Արշակյանը հարվածեց իմ համակարգչին, որի հետեւանքով իմ համակարգիչը կոտրվել է, սեղանին դրված հեռախոսս նույնպես վնսվել է: Այստեղ կան տեսախցիկներ, ես պահանջելու եմ, որ սրճարանից հանվեն այդ տեսագրությունները, եւ ներկայացնելու եմ ոստիկանություն: Սա ընդունեք հաղորդում հանցագործության մասին»։

Ժամեր անց «Մեդիապորտ» թելեգրամյան ալիքը կադրեր է հրապարակել, թե ինչպես է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը սրճրանում հարձակվել լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա:

Տեսանյութում երեւում է, որ լրագրողը նստած համակարգչով աշխատում է, երբ նախարարը մոտենում է, քաշում թեւից, բռունցքով դեմքին հարվածում, ապա հարվածլով՝ վնասում համակարգիչը:

Հակոբ Արշակյանի կողմից լրագրողի վրա հարձակման մասին մամուլի հրապարակումները դատախազությունն ուղարկել է ՀՔԾ։

(Visited 38 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх