Վահանաձև գեղձի խանգարումները և անհրաժեշտ սննդամթերքը….

Այսօր Հայաստանում շատ տարածված է վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումը` այսպես կոչված զոբը: Այն պարանոցի վրա գտնվող վահանաձև գեղձի կայուն մեծացումն է: Հաճախ հանդիպում է կանանց մոտ:

Հիվանդության առաջացման պատճառներից է օրգանիզմում յոդի պակասը, ինչը վահանաձև գեղձի արտադրած հորմոնի բաղադրամասերից է:

Էնդեմիկ զոբը տարածված է հիմնականում այնտեղ, որտեղ հողը,ջուրը և օդը չեն պարունակում բավարար քանակությամբ յոդ:

Վահանաձև գեղձի հիպերֆունկցիայի դեպքում արյան մեջ է մղվում չափազանց շատ քանակությամբ տիրոքսինի հորմոն: Սրան անվանում են դիֆուզային թունավոր զոբ կամ Բազեդովյան հիվանդություն:

Զոբը կարող է արտահայտվել տրամադրության անկմամբ, դյուրագրգիռությամբ, նյութափոխանակության խանգարմամբ, վահանաձև գեղձի այտուցով, բազեդովյան հիվանդության դեպքում` աչքերի չռվածությամբ և դուրս պրծնելով, ցրվածությամբ, ձեռքի մատների դողով, արտահայտված սրտխփոցով:

Զոբի դեպքում խորհուրդ է տրվում քնելուց առաջ ջրով ընդունել ծովային կաղամբի տերևների 0,5-1 թեյի գդալ փոշի: Բուժման կուրսը 15-30 օր է:

1/1 հարաբերությամբ խառնել ֆեյխոայի պտուղները և շաքարավազ:Այս խառնուրդը օգտակար է ընդունել վահանաձև գեղձի հիպոֆունկցիայի դեպքում ամեն օր` նախաճաշից 30-40 րոպե առաջ 2-3 ճ/գ.:

Խորհուրդ է տրվում պարանոցը վահանաձև գեղձի հատվածում շփել կաղնու թարմ կեղևով, ինչպես նաև պարանոցին կրել բնական դեղին սաթե (янтарь) վզնոց:

Ցուցված է նաև ընկույզի միջնորմի սպիրտային թուրմը,որը պետք է ընդունել օրական 1 անգամ, մի քանի կաթիլ` անպայման հետը ջուր խմելով:

Ընկուզենու տերևներն ու ամատին մոտ հատվածի կեղևը մանրացնել, վրան սառը ջուր լցնել, թողնել 0,5 ժամ, եռացնել 10 րոպե, քամել:

Ստացված եփուկը լցնել 36-37՞C ջերմությամբ ջրով լոգարանի մեջ և լոգանք ընդունել քնելուց առաջ:

Բուժման կուրսը` 14-18 անգամ:

Մեծ քանակությամբ յոդ է պարունակվում սևապտուղ արոսենու (рябина) մեջ: Հարկավոր է 1կգ. թարմ պտուղները տրորել նույնքան շաքարավազի հետ և ընդունել օրը 3 անգամ 1թ/գ:

Վահանաձև գեղձի հիպերֆունկցիայի դեպքում ալ կարմիր ալոճենու ծաղիկների վրա լցնել 70%-անոց սպիրտ 1/10 հարաբերությամբ, թրմել 7 օր և խմել օրական 3-5 անգամ 15-30 կաթիլ մինչև ուտելը:

Եվ վերջում պետք է հիշել, որ յոդի քանակի պակասի դեպքում պետք է մեր սննդակարգում ընդգրկենք բավարար քանակությամբ բնական յոդ պարունակող մթերքներ, որոնց թվին են պատկանում ծովային ձկնեղենը, ծովային կաղամբը, գազարը, սոխն ու սխտորը, բրինձը, պոմիդորը, ձվի դեղնուցը, ելակը, անտառային մորին, անանասը, ցիտրուսայինները և այլն:

Այս հիվանդության վրա բացասական ազդեցություն են թողնում սպիտակ ալյուրից պատրաստված արտադրանքը, շաքարը, տապակած և յուղոտ մսամթերքը,սննդային հավելումները, համեմունքները, սուրճը և ալկոհոլը:

(Visited 83 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх