Ամենաարդյունավետ բնական միջոցները լնդերի արյունահոսությունից ազատվելու համար

Լնդերի արյունահոսությունը բերանի խոռոչի ամենատարածված խնդիրներից մեկն է, որը մարդիկ հաճախ են անուշադրության մատնում։

Սովորաբար լնդերի արյունահոսության դեպքում մարդիկ դիմում են ատամնաբույժին միայն այն ժամանակ, երբ խնդիրը չափազանց խորացած է լինում, մինչդեռ մասնագետները նախազգուշացնում են, որ ժամանակին լնդերը չբուժելը կարող է դառնալ ատամների կորստի պատճառ, ուստի նման տհաճ խնդրի առկայության դեպքում հարկավոր է հնարավորինս շուտ միջոցներ ձեռնարկել։

Որպես կանոն լնդերն ամրապնդելու և արյունահոսությունից ազատվելու համար մասնագետները հատուկ դեղորայքային բուժում են նշանակում, սակայն կան նաև ոչ պակաս արդյունավետ ու շատ ավելի հասանելի բնական միջոցներ, որոնք կօգնեն բուժել լնդերն ու ազատվել արյունահոսությունից և միաժամանակ չեն առաջացնի որևէ կողմնակի բարդություն։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 9 փորձված ու արդյունավետ բնական միջոցի բաղադրատոմս, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել այս տհաճ խնդրից։

1 թեյի գդալ վաղենակի ծաղիկներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, 40 րոպե թրմել, այնուհետև թողնել հեղուկը մի փոքր սառչի, քամել ու օգտագործել բերանի խոռոչի ողողումների համար։
1 ճաշի գդալ սրոհունդին ավելացնել մի բաժակ ջուր, եռացնել 5 րոպե, այնուհետև թրմել ևս 15 րոպե։ Ստացված թուրմը քամել ու օգտագործել բերանի խոռոչի ողողումների համար։

2։1 հարաբերակցությամբ խառնել մանրացրած ու փոշի դարձրած կաղնու կեղևն ու լորենու մանրացրած ծաղիկները, այնուհետև խառնուրդի 1 թեյի գդալին ավելացնել 1 բաժակ ջուր, 3 րոպե դնել կրակին ու թողնել հեղուկը սառչի։ Ստացված եփուկը քամել ու օգտագործել բերանի խոռոչի ողողումների համար։

20 կաթիլ ակնամոմի ոգեթուրմը (10–15%) լուծել մի բաժակ ջրում և օգտագործել օրական 2 անգամ բերանի խոռոչի ողողումներ անելու համար։
Խառնել 1 ճաշի գդալ ակնամոմի ոգեթուրմը (10%) և 2 ճաշի գդալ ձիթայուղը, այնուհետև ստացված խառնուրդը քսել բորբոքված լնդերին։

1 ճաշի գդալ մանրացրած կաղնու կեղևին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել 1 ժամ, այնուհետև քամել։ Ստացված թուրմն օգտագործել բերանի խոռոչի ողողումների համար։
1 ճաշի գդալ եղինջի մանրացրած տերևներին ավելացնել մի բաժակ եռման ջուր ու թրմել կես ժամ, այնուհետև թուրմը քամել ու օգտագործել բերանի խոռոչը ողողելու համար։

3 ճաշի գդալ չորացրած ճնճղապաշարին ավելացնել մի բաժակ եռման ջուր ու թրմել մեկ ժամ, այնուհետև քամել թուրմն ու օգտագործել բերանի խոռոչը ողողելու համար։

2 թեյի գդալ հապալասի չորացրած հատապտուղներին ավելացնել մի բաժակ եռման ջուր ու թրմել 8 ժամ, այնուհետև քամել թուրմն ու օգտագործել օրական 3-4 անգամ բերանի խոռոչը ողողելու համար։

Այս պարզ բնական միջոցները կարող են շատ արդյունավետ լինել, սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում լնդերի արյունահոսությունը պայմանավորված է լինում որոշակի առողջական խնդիրներով, որոնք անուշադրության մատնելը կարող է վտանգավոր լինել, ուստի մինչ նման միջոցներ կիրառելը հարկավոր է նախ պարզել բուն խնդիրն ու չզբաղվել ինքնաբուժությամբ:

Հարկ է հիշել, որ ինքնաբուժությունը կարող է շատ տհաճ հետևանքներ ունենալ, ուստի առաջին հերթին հարկավոր է դիմել բժշկին:

Լուրջ խնդիրների դեպքում միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել ցավի առաջացման պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

(Visited 33 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх