Արծվիկ Մինասյանի խոսքով՝ եթե Փաշինյանը մտածում է, որ ժողովրդի գնահատականը պետք է ստանա արտահերթ ընտրությունների արդյունքներով, սա մեր երկիրը տանելու է վերջնական կործանման, փլուզման….

«Դաշնակցությունն» իր կազմավորման առաջին պահից սկսած՝ շատ կոշտ և չներող վերաբերմունք է ցուցաբերել հայրենիքի դավաճանների նկատմամբ, բայց ՀՅԴ-ն իբրև քաղաքական ուժ երբեք չի գնում ահաբեկչության գործողությունների, այնպիսի գործողությունների, որոնք որ հնարավոր է չիրականացնել, եթե մենք ունենք հնարավորություն՝ արդար դատական կարգով քննություն իրականացնելու:

արդյոք ընդդիմադիր ուժերից որևէ մեկն ուզո՞ւմ է Նիկոլ Փաշինյանին գնդակահարված տեսնել, և ինչից ելնելով է Նիկոլ Փաշինյանը խոսում գնդակահարության մասին:

«Նիկոլ Փաշինյանը և իր նեղ խմբակը շատ լավ հասկանում են, որ հայ ժողովրդի պատմության մեջ դավաճանները երբեք այլ ճակատագրի չեն արժանացել, բայց ի տարբերություն իրենց նեղ պատկերացումների՝ այսօր քաղաքական ուժերը և հասարակության ճնշող մեծամասնությունը համակարծիք է, որ ամեն ինչ ընթանա օրինականության, բարոյականության տիրույթում: Եթե ինքը և իր նման մտածողներն այդքան մտահոգ են, առնվազն իրենք պետք է նախաձեռնեին դատական քննություն:

Երբ որ ժողովրդի անունից Նիկոլ Փաշինյանը խոսում է, ասում է, եթե ես մեղավոր եմ, թող ժողովուրդը որոշի գնդակահարել, առնվազն մի քանի հարց է առաջանում: Նախ արձանագրենք, որ այս մարդը կապ չունի պետության, պետական հաստատությունների հետ. դատարանն է որոշում, թե անձին ինչ պատժի պետք է արժանացնել: Ժողովրդի տված գնահատականը, այդ թվում՝ մեր բազմահազար այն քաղաքացիների, ովքեր 100-ից ավելի օր հրապարակային գործողություններով, իրենց արտահայտած դժգոհություններով արդեն իսկ տվել են գնահատական, և եթե այդ գնահատականը ժողովրդի գնահատականն է, ապա վաղուց Նիկոլ Փաշինյանը պետք է գնդակահարված լիներ»-ասաց նա:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ եթե Փաշինյանը մտածում է, որ ժողովրդի գնահատականը պետք է ստանա արտահերթ ընտրությունների արդյունքներով, սա մեր երկիրը տանելու է վերջնական կործանման, փլուզման:

«Եվ միգուցե հաջորդ շրջափուլում, երբ Նիկոլ Փաշինյանը շարունակի իր այս մանիպուլյացիոն, խայտառակ վարքագծով գործողությունները, մենք կարող է պարզապես պետություն չլինենք, բազմահազար քաղաքացիներ պարզապես արտագաղթեն: Նիկոլ Փաշինյանին մտահոգում է արդար դատաքննության արդյունքում իրեն բաժին հասնող ճակատագիրը, այդ պատճառով ամեն գնով, ամեն վայրկյան փորձելու է կառչած մնալ այդ աթոռից, ինչը սստիպում է ոչ միայն շռայլ խոստումներ տա, ոչ միայն կեղծի իրականությունը, այլևս շարունակի ապապետական իր վարքագիծը»-ասաց նա:

Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ ընդդիմությունը գործում է սահմանադրականության շրջանակում, իսկ իշխանություններն անընդհատ ապօրինի քայլեր են կատարում, հանցագործությունների փաթեթ կա:

Նա վերահաստատեց՝ ՀՅԴ-ի օրակարգում արտահերթ ընտրությունների հարց չկա, բայց ասաց, որ կասկածում է, որ իշխանությունները գնալու են ընտրությունների:

Անդրադառնալով ԳՇ պետ Արտակ Դավթյանի հայտարարությանը՝ ասաց, որ պետք է մի շարք հարցերի պատասխաններ տրվեն, այդ թվում՝ 40-ից ավել բարձրաստիճան սպաների արժանապատվության հետ կապված:

«Արտակ Դավթյանի հայտարարությունը ոչ միայն հակաօրինական, այլ հակաբարոյական է: Առնվազն Արտակ Դավթյանը պետք է պատասխանի այն հարցին, թե ի վերջո 40-ից ավել բարձրաստիճան սպայական կազմի ներկայացուցիչների հայտարարության ներքո ինքը ինչպես է պատկերացնում այս սպաների արժանապատվության ապահովումը, և ինչպես են այդ սպաները ընդունելու կամ կրելու այն բեռը, որը այդ հայտարարությամբ իրենք արել էին նախապես, երբ որ պահանջել էին կառավարության հրաժարականը, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հրաժարականը, ավելին՝ գնահատել էին նրանց գործունեությունը որպես ոչ ադեկվատ»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

(Visited 29 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх