Եթե Փաշինյանը դիպուկահարներով է շրջում, նշանակում է՝ իր մեջ կա վախը, որ ժողովուրդը որոշել է իրեն վերացնել. Գ.Պետրոսյան

Եթե ինձ մնար, ես կառաջարկեի, որ ինքնաառաջադրման կարգը վերականգնել, որ նաեւ ժողովրդի կողմից առաջադրվի պատգամավոր: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքին:

«Մեկը ես, դուրս եմ եկել ԲՀԿ խմբակցությունից, բնականաբար, նաեւ ԲՀԿ ցուցակում չեմ լինելու:

Հիմա կարող էես ոչ մի կուսակցության հետ չեմ ցանկանում համագործակցել, բայց ուզում եմ մասնակցել պետության կառավարմանը օրենսդիր մարմնում եւ ենթադրենք կան շատ մարդիկ, որոնք ինձ ուզում են տեսնել պատգամավորի կարգավիճակում: Բայց գործող օրենսդրությամբ ինքնառադրման կարգ նախատեսված չի: Ես պետք է պարտադիր որեւէ կուսակցության ցուցակում ներառված լինեմ»,-ասաց նա:

Գեւորգ Պետրոսյանը նկատեց, որ անկախ նրանից, թե որ օրենսգրքով են կազմակերպվում ընտրությունները, ամենակարեւորը պետական կամքի դրսեւորումն է՝ ընտրություններն անցկացնել օբյեկտիվ, արդարացի. «Բայց ես շատ թերահավատ եմ, որ Նիկոլ Փաշինյանը ընտրությունները կանցկացնի օբյեկտիվ, որովհետեւ օբյեկտիվի դեպքում ինքը շատ քիչ շանս ունի հայտնվել ԱԺ-ում:

Նա հիշեցրեց, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ իշխանությունները կեղծիքների էին դիմում. «Դուք պետք է տեսնեիք, թե ինչ տեռոր էր իրականացվում ոստիկանների կողմից այն տղաների նկատմամբ, որոնք գործող քաղաքապետին աջակցում էին:

Մենք ԲՀԿ-ի իմ գործընկերների հետ մեռանք բաժին գնալով, հետ գալով: Հիմա երբ համապետական ընտրություններ են, ես պատկերացնում եմ, թե Նիկոլ Փաշինյանն ինչ ծեծուջարդ է կազմակերպելու»:

Նա նաեւ հավելեց. «Այն, որ նա դիպուկահարներով է ման գալիս, նշանակում է՝ իր մեջ կա այդ վախը, որ ժողովուրդը որոշել է իրեն վերացնել, վնասել: Դե հիմա ժողովուրդը որոշել է, գնա գնդակահարվի»:

(Visited 30 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх