Փաշինյանին համոզել են, բայց հիմա էլ դեմ են Ծառուկյանը, Վանեցյանը, Քոչարյանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր ԸՕ-ի ընդունման հարցով Փաշինյանը վերջին օրերին քննարկում է ունեցել ոչ միայն իր թիմի հետ, այլեւ սորոսական ՀԿ-ների, որոնք էլ նրան բացատրել են, որ ճիշտ է՝ ռեյտինգային ընտրակարգը ձեռնտու է բոլոր իշխանություններին, բայց ստեղծված իրավիճակում, երբ Փաշինյանն ու թիմը կորցրել են վարկանիշը, հենց իր շահերից է բխում համամասնական ընտրակարգը։

Այս մոդելի դեպքում զգալիորեն կնվազի ընտրողների մասնակցության ցուցանիշը։

Եթե ռեյտինգայինի դեպքում մոտ 1500 թեկնածուն ջանասիրաբար մարդկանց բերելու է քվեարկության՝ աշխատելով իրենց եւ կուսակցության հաղթանակի համար, ապա համամասնականի դեպքում այդ ակտիվությունը չի լինելու, եւ մասնակցությունը կրկնակի նվազելու է, իսկ ինչքան քիչ լինի ընտրողների քանակը, այնքան մեծ է շանսը, որ իշխանությունը 50+1 կհավաքի։

Փաշինյանին կարծես հաջողվել է համոզել, հատկապես, որ վերջին օրերի մարզային «այցերի» ու զոնդաժի արդյունքում պարզել են, որ ՔՊ-ն ու վարչապետը շատ ցածր վարկանիշ ունեն, եւ տարբեր խոստումներով էլ նոր աջակիցներ ձեռք բերել չի ստացվում։

Բայց խաղի կանոնները փոխելու հեռանկարն ընդդիմադիրների մոտ է դժգոհություն առաջացրել։

Մեզ ասացին, որ դեմ են ե՛ւ Գագիկ Ծառուկյանը, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Արթուր Վանեցյանը, միայն ՀՅԴ-ն է համամասնականին կողմ։ Հայրենիքի փրկության շարժումը հնարավոր է առաջիկայում հանրահավաքներն ակտիվացնի, եւ ԱԺ ընդդիմությունն էլ դեմ արտահայտվի իշխանական ԸՕ-ն անցկացնելուն»:

(Visited 129 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх