Սերժ Սարգսյանը՝ առաջիկա ընտրություններին ՀՀԿ–ի դերակատարման մասին…..

«Կտեսնեք»: Այսօր՝ մարտի 25-ին, Կոմիտասի անվան Պանթեոնում լրագրողներին այսպես կարճ պատասխան տվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, առաջիկա խորհրդրանական ընտրություններում իր դերակատարումն ինչպե՞ս է արտահայտվելու:

Նա չցանկացած այլ հարցերի պատասխանել՝ նշելով. «Կներեք, շտապում եմ»:

Լրագրողները մասնավորապես հարցեր ուղղեցին, թե կա՞ն անհաղթահարելի հակասություններ Ռոբերտ Քոչարյանի հետ, որ միասին չգնան ընտրությունների, արդյոք ՀՀԿ-ն կռաջադրվի ԱԺ արտահերթ ընտրություններում, արդյոք Սերժ Սարգսյանը կլինի վարչապետի թեկնածու:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 25-ին, ՀՀԿ նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանի մահվան 12-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Կոմիտասի անվան Պանթեոն, որտեղ հարգանքի տուրք է մատուցել նրա հիշատակին:

Սերժ Սարգսյանին ուղեկցում էին Անդրանիկ Մարգարյանի որդի Տարոն Մարգարյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, Վահրամ Բաղդասարյանը, Հայկ Մամիջանյանը, Սամվել Նիկոյանը, Հովհաննես Սահակյանը, Էդուարդ Շարմազանովը, Գալուստ Սահակյանը եւ այլ ՀՀԿ-կաններ:

Նշենք, որ Անդրանիկ Մարգարյանը վարչապետ է եղել 2000 թվականից մինչեւ 2007 թվականը: Անդրանիկ Մարգարյանի մահվանից հետո վարչապետ է դարձել Սերժ Սարգսյանը:

(Visited 24 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх