Կարճատեսություն. Իրական պատճառներն ու բուժման եղանակները.

Մարդն արտաքին աշխարհն ընկալում է հիմանականում տեսողության միջոցով, տարբելակելով ՝ օբյեկտների և սուբյեկտների տեսակը, ձևը, գույնը, չափը տարածության մեջ, հետևաբար տեսողությունը չափազանց կարևոր է: Մեր օրերում տեսողական խնդիրներից ամենատարածվածը կարճատեսությունն է:

Հարցերին պատասխանում է «Սլավմեդ» բժշկական կենտրոնի ակնաբույժ՝ Սաթիկ Մարտիրոսյանը:

Ի՞նչ է կարճատեսությունը:

-Կարճատեսությունը աչքի հիվանդություն է, որի ժամանակ խանգարվում է հեռու տարածության վրա տեսողությունը: Դրա հիմնական պատճառը հանդիսանում է աչքի ավելի մեծ չափերը: Որպեսզի պատկերավոր լինի, բերեմ օրինակ, աչքի առանցքը նորմայից 1մմ երկար լինելու դեպքում տվյալ աչքը կարող է պահանջել -3,0 D ակնոց լիարժեք տեսնելու համար:

Որո՞նք են կարճատեսության առաջացման պատճառները:

-Աչքի առանցքի ավելի երկար լինելու պատճառն, առաջին հերթին, իհարկե, ժառանգականությունն է:

Սակայն պետք է փաստել, որ մեր օրերում երեխաների մոտ ի հայտ եկած կարճատեսությունը, հաճախ, ավելի զգալի է քան իրենց ծնողներինը՝ ումից իրենք ժառանգել են, իսկ երբեմն էլ՝ երեխաների մոտ հայտնաբերվում է կարճատեսություն այն դեպքում, երբ ծնողների մոտ բացակայում է այն:

Բնականաբար, այս հարցում, մեծ ազդեցություն ունեն ժամանակակից տեխնոլոգիաները:

Մարդու աչքը հարմարված է հեռուն տեսնելու համար, քանի որ այդպես պահանջել է նրա բնությունը, երբ նրա հիմնական զբաղմունքն ու ապրուստի միջոցը որսորդությունն էր:

Եվ նորմայում, հեռուն նայելիս աչքը չի կատարում մկանային աշխատանք, իսկ մոտը նայելիս կատարվում է աչքի ակոմոդացիոն մկանների կծկում: Այժմ, պատկերացրեք, առողջ աչքը շարունակ նայում է միայն մոտիկ իրերի, առարկաների, հեռախոսի էկրանին, մկանները շարունակ գտնվում են կծկված վիճակում, գրեթե չեն հանգստանում, ինչի հետևանքով երեխաների մոտ դա բերում է ակնագնդի դեռևս ոչ ամուր պատերի ձգվելուն, իսկ մեծերի մոտ պարզապես մկանների սպազմի և ակնագնդի ձևի որոշ փոփոխությունների:

Ես մտածում եմ, որ կրճատեսության այս զանգվածային աճը՝ աչքի, արդեն, էվոլուցիոն պրոցես է, չէ՞ որ բնությունը չի սիրում ոչ ռացիոնալ բաներ… նա ասում է, եթե աչքը չես օգտագործում այլևս հեռուն նայելու համար, ուրեմն կհարմարեցնեմ այն մոտիկի համար…

Արդյո՞ք մեզ չեն օգնում պաշտպանիչ ակնոցները:

-Ինչ վերաբերվում է պաշտպանիչ ակնոցներին, ներկայումս կիրառվում են բազմաֆունկցիոնալ պաշտպանիչ շերտեր, որոնք բարձրացնում են ապակիների օպտիկական որակը և պաշտպանում աչքերը վնասակար ճառագայթներից, բայց խնդրում եմ նկատել, դրանք երբեք չեն կարող ազդեցություն ունենալ կարճատեսության կանխարգելման հարցում:

Ինչպե՞ս հասկանալ, որ առկա է կարճատեսություն և ինչպե՞ս է ախտորոշվում հիվանդությունը:

-Կարճատեսությունը, առավել հաճախ, իրեն զգացնել է տալիս դեռահասության կտրուկ աճի շրջանում: Անձը պարզապես նկատում է հեռու տարածության վրա պատկերների ոչ հստակություն, հաճախ կկոցելու անհրաժեշտություն՝ պատկերները հստակեցնելու նպատակով:

Դա այն դեպքում, երբ պրոցեսը երկկողմանի է: Հազվադեպ, բայց այն կարող է հանդիպել միայն մեկ աչքում, ինչի ժամանակ հաճախ անձը չի նկատում, և խնդիրը բացահայտվում է միայն, պրոֆիլակտիկ հետազոտությունների ժամանակ: Ախտորոշման համար կատարվում է տեսողության ստուգում, տեսողության կորեկցիայի համակարգչային հետազոտություն և, երբեմն, աչքի առաջահետին առանցքի հետազոտություն:

Կարճատեսներին խորհուրդ է տրվում պարբերաբար գտնվել դինամիկ հսկողության տակ՝ հստակեցնելու կորեկցիան և հետևելու ակնահատակի վիճակին, որպեսզի ժամանակին կանխվեն հնարավոր բարդությունները, հատկապես բարձր աստիճանի կարճատեսերի մոտ: Չէ՞ որ ակնագնդի շատ ձգվելու պարագայում վտանգ կա, որ ցանցաթաղանթի վրա կառաջանան միկրովնասվածքներ:

Հնարավո՞ր է արդյոք բուժել հիվանդությունը:

-Հիվանդության բուժումն ու կանխարգելումը հանդիսանում է տեսողական օրգանի ճիշտ խնամքը և տեսողության ճիշտ կորեկցիան, որը կարելի է իրականացնել ակնոցներով, կոնտակտային ոսպնյակներով կամ էլ լազերային կորեկցիայի ճանապարհով: Տարբերակը ընտրվում է հաշվի առնելով բժշկական ցուցումները և պացիենտի ցանկությունները:

Ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ հիվանդությունը չբուժելու դեպքում:

-Չբուժվելու և չհետևելու դեպքում անձը կունենա աչքերի հոգնածություն, գլխացավեր, դիսկոմֆորտ, տեսողության պրոգրեսիվ վատացումներ և ինչն ամենակարևորն է, չի կարողանա օգտագործել իր տեսողական օրգանների մաքսիմալ հնարավորությունները և այդպես էլ լիարժեք չի հասկանա, թե որքան գունավոր ու վառ է այս կյանքը…

(Visited 33 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх