Կա այսպիսի մի գաղափար, Երևանի քաղաքի բուհերի շենքերը, եթե ոչ ամբողջը, ապա գոնե մի մասը, հանել վաճառքի և ստացված գումարով Երևանից դուրս կառուցել ակադեմիական քաղաք։
Այս մասին այսօր Արմավիրի մարզի Արագած համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։
« Երևանից դուրս կառուցենք քաղաք, որը կլինի բուհական, ակադեմիական քաղաք, որտեղ կենտրոնացած կլինեն մեր բուհական, դասախոսական պոտենցիալը։
Այսօր մեր բուհերում շենքային պայմնաններն արդեն չեն համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին»,- նշեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ բուհերում խնդիրները բազմաթիվ են:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Արմավիրի մարզում հանդիպումներ է ունեցել բնակիչների հետ:
(Visited 17 times, 1 visits today)