Մարզումներից առաջ կոֆեին օգտագործելն օգնում է ավելի շատ ճարպ այրել․․․․

Գրանադայի համալսարանի գիտնականները նոր հետազոտության արդյունքում եկել են այն եզրահանգման, որ աերոբային մարզումներից կես ժամ առաջ մի բաժին կոֆեին ընդունելը խթանում է ճարպերի այրման գործընթացը։

Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Journal of the International Society of Sports Nutrition պարբերականում, ցույց է տվել, որ աերոբային վարժություններից կես ժամ առաջ մի բաժակ թունդ սուրճ խմելը բարձրացնում է մարզումների արդյունավետությունը։

Պարզվել է, որ կոֆեինը կարող է արագացնել ճարպերի այրման գործընթացը, ինչը շատ կարևոր է մարզվողներից շատերի համար։ Ընդ որում՝ դրական արդյունքն առավել վառ է լինում, եթե մարզումներն անցկացվում են ցերեկվա ժամերին, այլ ոչ թե երեկոյան։ Սա է պատճառը, որ շատ հաճախ մասագետները մարզիկներին խորհուրդ են տալիս մարզվել հենց առավոտյան դատարկ ստամոքսին ճարպերի թթվայնացման գործընթացը խթանելու համար։

Այնուամենայնիվ այս պնդումը չունի բավարար գիտական հիմքեր, քանի որ պարզ չէ՝ կապված է արդյոք թթվայնացման գործընթացն առավոտյան վարժությունների հետ, թե պատճառը սննդի երկարատև բացակայությունն է։ Գիտափորձի ընթացքում միջինում 32 տարեկան 15 տղամարդ չորս անգամ ֆիզիկական ծանրաբեռնվածության թեստեր են անցել։ Թեստերի միջև դադարը եղեկ է մեկ շաբաթ։

Հետազոտության շրջանակներում մասնակիցները սուրճի կանաչ հատիկների փոշու տեսքով կոֆեին էին ընդունում։ Ընդ որում՝ մարմնի յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց նրանք ընդունում էին 3 մգ կոֆեին։

Ստացած կոֆեինի քանակությունը համապատասխանում էր մի բաժակ թունդ սուրճին։ Մասնակիցները բաժանվել են երկու խմբի, որոնցից մեկի անդամները ստացել են կոֆեին, իսկ մյուսի մասնակիցները՝ ջրում լուծված պլացեբո։ Կոֆեինի կամ պլացեբոյի ընդունումից հետո նրանք կես ժամ հանգստացել են, որից հետո սկսել են մարզվել հեծանիվ մարզասարքով։

Հետազոտությունը ցույց է տվել, որ ի տարբերություն պլացեբո ստացած մասնակիցների, կոֆեին ընդունած մասնակիցները մարզումների ժամանակ ավելի շատ ճարպ էին այրում։

Կոֆեինի շնորհիվ մասնակիցների օրգանիզմում առավոտյան ճարպերի թթվայնացման գործընթացի ակտիվությունը բարձրացել է 10,7 տոկոսով, իսկ ճաշից հետո՝ 29 տոկոսով։ Ավելին՝ կոֆեինի շնորհիվ վարժությունների ինտենսիվությունն առավոտյան բարձրացել է 11 տոկոսով, իսկ կեսօրից հետո՝ 13 տոկոսով։

(Visited 6 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх