Վերականգնեք ոսկորները բանջարեղենի օգնությամբ․․․․․․․

Ոսկորների քաղցկեղն այս հիվանդության ամենավտանգավոր տեսակներից մեկն է, որի բուժման կատարյալ ռազմավարություն առ այսօր գոյություն չունի:

Այս հիվանդության դեպքում շատ հաճախ ոսկորների ախտահարված հատվածը, պարզապես հեռացվում և նշանակվում է հետագա ճառագայթային թերապիա: Սա հիվանդության դեմ պայքարի արդյունավետ միջոց է, որը, սակայն, լուրջ կողմնակի բարդություններ է առաջացնում։

Այնուամենայնիվ գիտնականների նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են STEM CELLS Translational Medicine պարբերականում, ցույց է տվել, որ ֆերուլաթթվով հարստացված ցողունային բջիջները կարող են վերականգնել ոսկորների նման վնասվածքները:

Այս ուսումնասիրության շնորհիվ ստացված տեղեկությունը կարող է օգնել մշակել նման վնասվածքների բուժման նոր մեթոդներ։

«Ճառագայթային թերապիայի հիմնական խնդիրներից մեկն այն է, որ այն խաթարում է կմախքի ցողունային բջիջների (SSC) «ցողունայինությունը», ինչը նշանակում է, որ դա ազդում է նրանց ինքնավերականգնման և ռեգեներացիայի ունակության վրա», — նշում են հետազոտության հեղինակները:

Կմախքի ցողունային բջիջների վրա ճառագայթային թերապիայի վնասակար ազդեցությունը սահմանափակելու միջոցների փնտրտուքների ընթացքում գիտնականների ուշադրությունը գրավել է ֆերուլաթթուն` հակաօքսիդանտը, որը սովորաբար պարունակվում է մրգերի և բանջարեղենի մեջ և օժտված է հզոր հակաբորբոքային հատկություններով:

Մկների վրա անցկացված գիտափորձերի արդյունքում գիտնականները պարզել են, որ ֆերուլաթթուն զգալիորեն բարելավում է կմախքի ցողունային բջիջների վերականգնման գործընթացը ճառագայթահարված կենդանիների մոտ:

(Visited 56 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх