Ալիեւը հերթական անգամ Զանգեզուրի հետ կապված պահանջներ է ներկայացրել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ Զանգեզուրի հետ կապված պահանջներ է ներկայացրել՝ այն անվանելով «Ադրբեջանի հինավուրց հող»:

Նրա խոսքով՝ ներկայումս «ակտիվ աշխատանքներ են տարվում Զանգեզուրի միջանցքի հետ կապված»:

«Այժմ Ադրբեջանի հինավուրց հողը՝ Զանգեզուրը, թյուրքական աշխարհը միավորելու դեր կկատարի:

Քանի որ տրանսպորտային, հաղորդակցական, ենթակառուցվածքային նախագծերը, որոնք անցնում են Զանգեզուրով, կմիավորեն ամբողջ թյուրքական աշխարհը, ինչպես նաեւ լրացուցիչ հնարավորություններ կստեղծեն այլ երկրների, այդ թվում` Հայաստանի համար»,- ասել է Ալիեւը` ելույթ ունենալով Թրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ոչ պաշտոնական գագաթաժողովում, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:

Նշելով, որ ներկայումս Հայաստանը երկաթուղային հաղորդակցություն չունի իր դաշնակից Ռուսաստանի հետ, նա հայտարարել է, որ «այդ կապը կարող է ստեղծվել Ադրբեջանի տարածքով:

Հայաստանը երկաթուղային կապ չունի նաեւ հարեւան Իրանի հետ: Նախիջեւանի միջոցով այս կապը նույնպես կարող է ապահովվել»:

Ալիեւը նաեւ նշել է, որ Նախիջեւանի միջոցով կստեղծվի տրանսպորտային նոր միջանցք, որը Թուրքիան, Կենտրոնական Ասիան կկապի Եվրոպայի հետ: «Ադրբեջանն արդեն տվել է այդ աշխատանքի մեկնարկը: Վստահ եմ, որ գործընկեր երկրները նույնպես կօգտվեն այս հնարավորություններից»:

Նրա խոսքով՝ «այժմ չկա «Լեռնային Ղարաբաղ» կոչվող տարածքային միավոր»: «Ադրբեջանը լուծել է այս հարցը, հասել է պատմական հաղթանակի եւ սկսել է վերականգնման աշխատանքները ավերված տարածքներում»:

(Visited 20 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх