Ներելու հատկությունը տրված է ուժեղներին…. Մահաթմա Գանդիի լավագույն մտքերը..

Բռնությամբ նվաճած հաղթանակը հավասարազոր է պարտության, և ժամանակավոր է:

Ես իմ երկրի համար ազատություն եմ ուզում, որ մյուս երկրները կարողանան մեր անկախությունից ինչ-որ բան սովորել:

Ես միայն մի բռնակալ գիտեմ. խղճի ցածր ձայնը:

Սկզբում նրանք քեզ չեն նկատում, ապա ծիծաղում են քո վրա, այնուհետև կռվում են քո դեմ: Իսկ հետո դու հաղթում ես:

Առանց ուրախության ծառայելը չի օգնում ո՛չ նրան, ով ծառայում է, ոչ էլ նրան, ում ծառայում են:

Իդեալի յուրահատկությունն այն է, որ այն վերանում է, հենց մոտենում ենք նրան:ծ

Աստված կրոն չունի:

Ներելու կարողությունը ուժեղների հատկանիշ է: Թույլերը չեն ներում:

Թուլամորթը չի կարող սեր տածել, դա խիզախների առավելությունն է:

«Ակն ընդ ական» սկզբունքը բոլորին կուրացրել է:

Ամենախիստ քննադատության իրավունք ունի միայն նա, ով բոլորին ապացուցել է իր անսահման սերը:

Բաց տարաձայնությունները հաճախ առաջադիմության նշան են:

Եթե հումորի զգացում չունենայի, վաղուց ինքնասպան եղած կլինեի:

Նպատակ գտի՛ր, միջոցները կգտնվեն:

Մենք ինքներս պիտի լինենք այն փոփոխությունները, որ ուզում ենք տեսնել աշխարհում:

Ճշմարտություն չկա այն մարդու մեջ, որը չի կարողանում տիրապետել իր լեզվին:

Առանց իմ համաձայնության ոչ ոք չի կարող ինձ վնասել:

Եթե դու հակառակոդի ես հանդիպել, հաղթի՛ր նրան սիրով:

(Visited 12 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх