«Ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ հրապարակման ենթակա չէ». ԳՇ պետը՝ «Իսկանդերի» կիրառման մասին

Ընդհանուր առմամբ տրածաշրջանում իրավիճակը բվականին լարված է. մեր սահմաններին հարաբերական կայունություն է, միջադեպեր որպես այդպիսին գրեթե չեն կիրառվում, սակայն ընդհանուր լարվածությունը, որը կա, շարունակվում է եւ դա ազդեցություն է ունենում եւ սահմանային ծառայության, եւ ընդհանուր մեր առօրյա կյանքի վրա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Նա չցանկացավ մեկնաբանել վարչախպետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե պետք է վերանայենք մեր կեցվածքը տրածաշրջանի պետությունների, այդ թվում Թուրքիայի նկատմամբ.

«Վարչապետի ասածները ԳՇ պետը չի մեկնաբանում»,-կարճ ասաց Արտակ Դավթյանը:

Հարցին, թե արդյոք պատերազմի ժամանակ կիրառվել է «Իսկանդեր» նա պատասխանեց. «Ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ հրապարակման ենթակա չի»:

Հատկանշական է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էր, որ «Իսկանդեր» կիրառվել է Շուշիում, սակայն այն պայթել է 10 տոկոսով:

Հիշեցնենք, որ ուղիղ 5 տարի առաջ 2016-ի ապրիլի 2-ին սկսվեց ապրիլյան քառօրյա պատերազմը:

(Visited 18 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх