Ինչպե՞ս է շաքարն ազդում օրգանիզմի աշխատանքի վրա…..

Շաքարը բացասական ազդեցություն ունի մարդու իմունիտետի վրա, ինչն ապացուցել են մեծ թվով գիտական աշխատանքներ:

Հետազոտություններ կան, որոնք ցույց են տալիս, որ շաքարի ցանկացած տեսակի գործածումը 4-6 ժամում իմունիտետը 75 տոկոսով նվազեցնում է: Եթե այդ պահին դուք շփվեք հիվանդ մարդու հետ, ապա վարակվելու հնարավորությունները զգալիորեն մեծանում են:

Այս պրոցեսների վրա ազդեցություն գործող մեխանիզմներից մեկը այն է, որ գլյուկոզան С վիտամինին նման կառուցվածք ունի եւ մրցակցում է բջջի ռեցեպտորների համար:

Եվ բջիջն ընտրում է գլյուկոզան, քանի որ էներգաապահովումն ավելի կարեւոր է, իսկ С վիտամինը վերջնարդյունքում, մեծ հաշվով, օրգանիզմից դուրս է բերվում:

Ուստի, եթե ձեր սնվելու ֆոնին նկատում եք իմունիտետի նվազում, ապա առաջին հերթին խորհուրդ է տրվում բացառել կամ գոնե նվազեցնել շաքարի գործածումը: Հիվանդության ժամանակ չարժե ձեզ մխիթարել շոկոլադով:

Լավ ռազմավարություն կլինի խմելու ջուրը, մասուրի թեյը, ոչ միայն շաքար պարունակող մթերքներից, այլեւ ընդհանրապես սննդակարգում ավելորդ (հատկապես արագ յուրացվող) ածխաջրերից, ինչպես նաեւ С վիտամին ընդունելուց հրաժարվելը:

Մասնագետները խորհուրդ են տալիս հատուկ ուշադրություն դարձնել С վիտամինի ընտրության վրա: Հիմա տարածված են թշշացող վիտամինները, բայց դրանց բաղադրության մեջ հաճախ առաջին տեղում շաքարն է: Նույն կերպ ուշադրություն դարձրեք նաեւ մանկական վիտամիններին:

Դրանք հաճախ ինչ-որ մարմելադներ են, ծամվող կոնֆետներ, եւ դրանց առումով առկա է նույն խնդիրը: Արդյունքը կլինի ուղղակի անիմաստ ծախսված փողը: Ուստի արժե հատուկ ուշադրություն դարձնել հավելումների բաղադրությանը, որոնք պատրաստվում եք գործածել:

(Visited 31 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх