Հայերը առաջատար են..Կարեն Ավագյանը նվաճեց չեմպիոնի կոչում…

Կարեն Ավագյանը նվաճեց Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչումը 89 կգ քաշայինների պայքարում:

Հայաստանի ներկայացուցիչը երկամարտում հավաքեց 375 կգ արդյունք եւ 1 կգ գերազանցեց երկրորդ տեղը գրաված վրացի Ռեւազ Դավիթաձեին։ Անդրանիկ Կարապետյանը 365 կգ երկամարտի արդյունքով բրոնզե մեդալակիր է:

Եվրոպայի նորընծա չեմպիոնը պոկում վարժությունում պայքարը սկսեց 165 կգ-ից, որը հաջողությամբ պահեց գլխավերեւում: Ավագյանը հաջողությամբ կատարեց նաեւ երկրորդ մոտեցումը՝ պոկելով 170 կգ: Երրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրեց 175 կգ, որը նույնպես հայ ծանրորդը փայլուն կատարեց եւ նվաճեց պոկում վարժության փոքր ոսկե մեդալ:

Հրում վարժությունը հայ ծանրորդը սկսեց 200 կգ ու վստահությամբ պահեց 200 կգ-ոց ծանրաձողը: Երկրորդ եւ երրորդ մոտեցումները 204 կգ-ոց ծանրածողին ձախողեց: Այս վարժությունում Կարեն Ավագյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ:

Անդրանիկ Կարապետյանը վստահ մեկնարկեց պոկում վարժության առաջին երկու մոտեցումներում, որտեղ նախ պոկեց 165, ապա 170 կգ: Երրորդ մոտեցման համար պատվիրված 175 կգ-ը 2016 թվականի Եվրոպայի չեմպիոնին չհաջողվեց պահել գլխավերեւոմ: Կարապետյանը նվաճեց այս վարժության բրոնզե մեդալ, մեկ կիլոգրամով զիջելով վրացի Ռեւազ Դավիդաձեին:

Հրում վարժությունը Անդրանիկ Կարապետյանը սկսեց 195 կգ-ով եւ հաջողությամբ կատարեց առաջին մոտեցումը: Երկրորդ մոտեցման համար պատվիրված 200 կգ-ը Կարապետյանը չկարողացավ հրել: Երրորդ մոտեցումը նույնպես անհաջող ստացվեց Կարապետյանի համար, նա չկարողացավ հրել 205 կգ-ը:

(Visited 12 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх