Սննդաբանները ներկայացրել են այս բուրավետ ըմպելիքի մասին 3 տարածված «միֆ», որոնց շատերը դեռ շարունակում են հավատալ…

Սուրճն ամենատարածված ըմպելիքներից մեկն է և առանց դրա շատերն իրենց օրը պարզապես չեն պատկերացնում։

Այն առույգացնում է, թարմացնում և էներգիա է հաղորդում, սակայն միևնույն ժամանակ այս ըմպելիքի հնարավոր վնասակար ազդեցության մասին շատ հաճախ է խոսվում, ուստի մարդիկ երբեմն խուսափում են դրա գործածությունից։

Սուրճն իրականում կարող է շատ վտանգավոր լինել չարաշահման դեպքում, սակայն այնուամենայնիվ այս ըմպելիքի մասին տարածված բացասական պնդումներից ոչ բոլորն են համապատասխանում իրականությանը, ուստի այն սննդակարգից բացառելու կարիք չկա։

Սննդաբանները ներկայացրել են այս բուրավետ ըմպելիքի մասին 3 տարածված «միֆ», որոնց շատերը դեռ շարունակում են հավատալ։

Շաքարային դիաբետով հիվանդներին սուրճն արգելված է

Շատերը կարծում են՝ շաքարային դիաբետով հիվանդներին այս ըմպելիքը հակացուցված է, մինչդեռ իրականում այս ըմպելիքը զգալիորեն նվազեցնում է շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը։

«2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացման հավանականությունն օրվա ընթացքում օգտագործված յուրաքանչյուր մի բաժակ սուրճի հետ նվազում է 7 տոկոսով։ Շաքարային դիաբետի զարգացման բարձր ռիսկային խմբում գտնվող մարդիկ պետք է մտածեն այս ըմպելիքն ամենօրյա սննդակարգում ներառելու մասին», – նշում է սննդաբան Ռոքսանա Էհսանին՝ միաժամանակ ընդգծելով, որ շատ կարևոր է բացառապես առանց շաքարի, օշարակների կամ սերուցքի սև սուրճ խմելը։

Լուծվող սուրճը որևէ ազդեցություն չի ունենում

Շատերը վստահ են, որ լուծվող սուրճը կորցնում է իր բնական օգտակար միացությունները, մինչդեռ իրականում այս պնդումը չի համապատասխանում իրականությանը։

Սննդաբան Կլարիսա Հալովեյն ընդգծում է, որ սուրճը պարունակում է հսկայական քանակությամբ հակաօքսիդանտներ, և չնայած՝ լուծվող տարբերակում դրանց քանակությունը նվազում է, միևնույն է դրանք կան։

Սուրճը ջրազրկում է օրգանիզմը

Սուրճն իսկապես օժտված է միզամուղ հատկություններով, սակայն այս ազդեցությունը հավասարակշռվում է դրանում պարունակվող ջրի շնորհիվ։

Ինչպես ընդգծում է սննդաբան Էմի Շապիրոն՝ հղում անելով PLOS One ամսագրում հրապարակված հետազոտությանը, գիտնականները հետազոտել են երեք օր շարունակ միևնույն քանակությամբ սուրճ և ջուր խմող մասնակիցների արյունն ու մեզը և չեն նկատել որևէ զգալի տարբերություն նրանց օրգանիզմների հիդրատացիայի մակարդակների նկատմամբ։

(Visited 21 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх