Դեմքի կրեմների վրա հաճախ հանդիպում ենք այս հապավումները BB, CC, DD, ЕЕ և PP․ Կարդացեք ինչ է դա նշանակում․․․․

Իմացեք, թե ինչ են նշանակում այդ սրվակների վրա BB, CC, DD և PP տառերը, որպեսզի հասկանաք,
թե որ կրեմն է ձեզ անհրաժեշտ:

BB – beauty balm- կրեմներ

հիանալի հարթեցնում է
հարմար է ցանկացած տեսակի մաշկի համար
չորացնում է պզուկները, հանում է բորբոքումը
հարթեցնում է մաշկի տոնը
հանում է պիգմենտացիան
հիանալի հիմք է դիմահարդարման համար

պաշտպանում է մաշկը արևի ճառագայթներից

Չնայած այս կրեմի վերը նշված առավելություննրին, ВВ կրեմը չի կարող փոխարինել մաշկի խնամքի այլ միջոցներին և հարկ չկա հրաժարվել մաշկի խնամքի մյուս բոլոր միջոցներից:

СС-կրեմներ

СС- сolor сontrol- կրեմը նախատեսված է մաշկի գույնը վերահսկելու համար:

պայքարում է մաշկի դեղնության կամ կարմրության դեմ
ունի թեթև կառուցվածք
սպիտակեցնում է մաշկը, թարմ տեսք է հաղորդում
հարմար չէ յուղոտ և խնդրահարույց մաշկի համար
DD- daily defence – կրեմներ

Այս կրեմները նախատեսված են մաշկը արևի ճառագայթներից, տոքսիկ նոյւթերից, արտանետվող գազերից, արտաքին ցանկացած ազդեցությունից պաշտապանելու համար:

Այս կրեմի օգտագործումը չի կարելի չարաշահել, քանի որ կարող է փակել ծակոտիները, այս կրեմը հարմար է ծերացող մաշկի համար: Այս կրեմները թափանցիկ են և չեն կարող փոխարինել հիմնական տոնային կրեմին:

ЕЕ- extra еxfoliation – կրեմներ

հեռացնում է մաշկի մեռած բջիջները
պաշտպանում է արևի ճառագայթներից
հարթեցնում է, մաշկին փայլ է տալիս

պայքարում է բորբոքումների դեմ

Այս կրեմները չի կարելի հաճախ օգտգործել, բացի այդ խորհուրդ չի տրվում օգտագործել նուրբ և
զգայուն մաշկի դեպքում

РР- Pink рerfect- կրեմներ

Այս կրեմները հիմնականում կիրառվում են որպես դիմահարդարման հիմք: Հիանալի կերպով հարթեցնում է կնճիռները, սպիերը, փոքրացնում է ծակոտիները:

Կրեմը քսելուց առաջ պետք է մաշկը լավ մաքրել և խոնավեցնել հատուկ միջոցներով: Այս կրեմը հարմար է ցանկացած մաշկի համար, սակայն այն չեն օգտագործում որպես դիմահարդարման համար ինքնուրույն միջոց:

(Visited 18 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх