Փաշինյանի խոսքով` «պատեհ առիթ» ունի պատերազմի վերաբերյալ «մի շարք շահարկումների, մի շարք ապատեղեկատվությունների և մի շարք հարցերի պատասխանը տալու»…. տեսանյութ

Այսօր Ազգային Ժողովում կառավարության 2020 թվականի ծրագրի կատարման ու ընթացքի վերաբերյալ հաշվետվության ներկայացման ընթացքում Նիկոլ Փաշինյանը նշեց, թե 2020թ. վերաբերյալ ամենակարևոր ասելիքը պետք է կապված լինի 44-օրյա պատերզմին: Փաշինյանի խոսքով` «պատեհ առիթ» ունի պատերազմի վերաբերյալ «մի շարք շահարկումների, մի շարք ապատեղեկատվությունների և մի շարք հարցերի պատասխանը տալու»:

«Ընդ որում շատ կարևոր է ընդգծել, որ մենք այս ըթնացքւոմ ունեցել ենք թյուրըմբռնումներ ոմանք հատուկ պլանավորված, ոմանք գուցեև ակամա և ոչ դիտավորյալ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ու պարզվեց, ըստ Փաշինյանի, առաջին ապատեղեկատվությունը ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարությունն էր, թե վերջինս պատերազմի չորրորդ օրը` ԱԽ նիստի ժամանակ ներկայացրել է մեր կորուստները և գնահատականը` նշելով, որ 2–3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար:

«Ուզում եմ սկսել Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի 2020թ. նոյեմբերի 17-ին արած հայտարարությունից:

Նոյեմբերի 17-ին այն ժամանակ դեռ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել է, որ պատերազմի չորրորդ օրը Անվտանգության խորհրդի նիստի ներկայացրել է մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ Զինված ուժերի գնահատականը` նշելով, «որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերամզը կանգնեցնելու համար»:

«Ուզում եմ այս ամբիոնից պատասխանատու ասել, պատասխանատու և պաշտոնապես արձանագրել, որ Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարության այդ կետը իրականության հետ որևէ աղերս և առնչություն չունի: Չի՛ ասել Գլխավոր շտաբի պետը նման բան: Դա արձանագրված է պաշտոնապես, այդ թվում ձայնագրությամբ է արձանագրված:

Ընդհակառակը, ասել է, որ, խոսքը սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի նիստի մասին է, ընդհակառակը ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը, Զինված ուժերը կատարում են իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի: Ընդգծում եմ` Գլխավոր շտաբի պետը Անվտանգության խորհրդին հայտարարել է, որ բանակը կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի:

Ընդ որում ուզում եմ ընդգծել, որ Գլխավոր շտաբի պետը սեպտեմբերի 30-ին չէր էլ կարող նման հայտարարություն անել մի պարզ պատճառով, որովհետև 2020թ-ի օգոստոսի 21-ին Անվտանգության խորհրդի ունեցած ելույթում, զեկույցում, խնդրում եմ ուշադրություն դարձրեք ամսաթվին` 2020 թ-ի օգոստոսի 21-ին, հավաստիացրել է` Արցախյան ուղղությամբ մենք կարող ենք առկա ուժերով ու միջոցներով ոչ մի քայլ հետ սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումներին:

Էլի եմ ասում`Գլխավոր շտաբի պետը 2020 թ-ի օգոստոսի 21-ին Անվտանգության խորհրդի նիստում Անվտանգության խորհրդին զեկուցել է` Արցախյան ուղղությամբ ՀՀ Զինված ուժերը կարող են առկա ուժերով ու միջոցներով ոչ մի քայլ հետ սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումներին: Սա ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գնահատականն է եղել 2020 թ-ի օգոստոսի 21-ին և 2020 թ-ի օսեպտեմբերի 30-ին»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով` այս ամենը չի նշանակում,թ ե ՀՀ քաղաքական ղեկավարությունը միջոցներ չի ձեռնարկել րոպե առաջ հրադադար հաստատելու համար և ԱԺ ամբիոնից հիշեցրեց 44-օրյա պատերազմի ընթացքում հրադադարի վերաբերյալ երեք պաշտոնական հայտարարություններն ու պայմանավորվածությունները:

(Visited 15 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх