Օգտագործեք այս մթերքները և կունենաք առօղջ և ձյունաճերմակ ատամներ․․․․

Առողջ ու ձյունաճերմակ ատամներ ունենալու մասին բոլորն են երազում, քանի որ ատամների լավ վիճակը կարևոր է ոչ միայն էսթետիկ տեսանկյունից, այլև առողջության։ Առհասարակ բերանի խոռոչի ճիշտ հիգիենան կապված է ոչ միայն ատամների հիվանդությունների, այլև մի շարք այլ ախտաբանությունների հետ, ուստի ճիշտ խնամքն ու հիգիենան շատ կարևոր են, սակայն այնուամենայնիվ առողջ ատամներ ունենալու համար ոչ պակաս կարևոր է նաև մարդու սննդակարգը, ինչը հաճախ անուշադրության է մատնվում։

Մասնագետների խոսքով՝ ամենաօրյա սննդակարգը որոշիչ նշանակություն ունի մարդու ատամների ու լնդերի առողջության համար։ Բանն այն է, որ ատամները կարող են արտաքինից բավական հարթ թվալ, մինչդեռ իրականում դրանց էմալն ունի ծակոտկեն կառուցվածք, ինչը նշանակում է, որ սննդի մեջ պարունակվող նյութերը կարող են հեշտությամբ ներթափանցել դրա մեջ։

Սրանով է պայմանավորված այն փաստը, որ կան սննդամթերքի տեսակներ, որոնք բացասաբար են անդրադառնում ատամների վրա և կարող են կարիես ու մի շարք այլ խնդիրներ առաջացնել, մինչդեռ կան նաև այնպիսինները, որոնք պայքարում են նման տհաճ խնդիրների զարգացման դեմ ու օգնում են պահպանել ատամների և առհասարակ բերանի խոռոչի առողջությունը։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ատամների համար ամենաօգտակար սննդամթերքի տեսակները, որոնք սննդակարգում ներառելը կօգնի հեշտությամբ պահպանել ատամների առողջությունը։

Պանիր

Պանիրը մեծ քանակությամբ կալցիումի ու սպիտակուցների աղբյուր է, որը նաև հիանալի միջոց է թեթև քաղցը շատ արագ հագեցնելու կամ տարբեր ուտեստներին ավելի հաճելի համ հաղորդելու համար։ Այս մթերքը շատ արդյունավետ է կարիեսի դեմ պայքարում, ինչն ապացուցվել է 2013 թվականին անցկացված հետազոտության արդյունքում, ուստի այն սննդակարգում ներառելը կարող է շատ օգտակար լինել ատամների համար։

Կանաչ թեյ

Սև թեյը կարող է ատամների վրա մուգ փառ թողնել, մինչդեռ կանաչ թեյը ոչ միայն նման հետքեր չի թողնում, այլև պարունակվում է ֆտոր, որն օգնում է ամրապնդել ատամները։ Ավելին՝ այս ըմպելիքը պարունակում է նաև հակաօքսիդանտներ, որոնք օգնում են պայքարել պարօդոնտոզի դեմ։

Ստեպղին

Այս տարածված մթերքն օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով ու պարունակում է մեծ քանակությամբ սննդարար նյութեր, որոնք շատ կարևոր են ատամների համար։ Բացի այդ, այն բավական պինդ մթերք է, ինչը ևս շատ կարևոր հատկանիշ է ատամների առողջության համար։

Սոխ

Սոխի գործածությունն ասոցացվում է բերանի խոռոչի տհաճ հոտի հետ, սակայն մասնագետները շեշտում են, որ այն շատ օգտակար է ատամների համար, քանի որ ստեպղինի նման բավական պինդ մթերք է, ինչպես նաև օժտված է հակաբակտերիալ հատկություններով։

Ձուկ

Ատամների համար շատ օգտակար են նաև տարբեր ձկնատեսակները, որոնք հարուստ են մեծ քանակությամբ կալցիումով, ինչպես նաև վիտամին D-ով, առանց որի կալցիումն ինչպես հարկն է չի յուրացվում։ Ավելին՝ ձուկը հարուստ է նաև օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք նվազեցնում են լնդերի հիվանդությունների զարգացման հավանականությունը։

(Visited 31 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх