Շшքшրшյին դիшբետի մшսին հпւշող 3 шրտասովոր ախտանշшն, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշшդրության մшտնել…

Շաքարшյին դիաբետը բավական տшրածված ախտաբանություն է, որը կարող է շատ երկար ժամանակ զարգшնալ առանց որևէ ախտանշանի, մինչդեռ այդ ընթացքում հիվանդությանը բնորոշ շաքարի բարձր մակարդակը խիստ բացասաբար է անդրադառնում երիկամների, լյարդի, գլխուղեղի և այլ օրգանների վրա՝ հանգեցնելով մի շարք լուրջ բարդությունների զարգացման։

Այս հիվшնդության զարգացումը կարող է պայմանավորված լինել էներգիա ստանալու նպատակով արյան մեջ գլյուկոզայի օգտшգործման գործընթացները կարգավորող ինսուլին հորմոնի արտադրման հետ կապված խանգարումներով։

Շաքարային դիшբետի դեպքում օրգանիզմը չի արտադրում բավարար քանակությամբ ինսուլին կամ արտադրում է այն չափազանց մեծ քանակությամբ, ինչի հետևանքով բջիջները կորցնում են զգայունությունը դրա նկատմամբ։ Այս ամենի հետևանքով բարձրանում է արյան մեջ շաքարի մակարդակը, իսկ այս ցուցանիշի քրոնիկ բարձրացման դեպքում կարող է զարգանալ շաքարային դիաբետ։

Վիճակագրական տվյшլներով՝ շաքարային դիաբետով հիվանդների մոտ 90 տոկոսի մոտ ախտորոշվել է երկրորդ տիպի շաքարային դիшբետ, որը կարելի է հեշտությամբ վերահսկողության տակ պահել պարզապես կենսակերպը փոխելու միջոցով, սակայն այս հիվանդությունն ախտորոշելը երբեմն բավական դժվար է լինում, քանի որ դրա մասին հուշող ախտանշանները կարող են շատ երկար ժամանակ աննկատ մնալ կամ վերագրվել այլ խանգարումներին։

Բանն այն է, որ շաքարային դիաբետը հաճախ ուղեկցվում է շատ արտասովոր ախտանշաններով, որոնց մարդիկ երբեմն լուրջ չեն վերաբերվում։ Սովորաբար այս հիվանդությունն ասոցացվում է անհագ ծարավի զգացման հետ, սակայն այս ախտանշանը որպես կանոն ի հայտ է գալիս շատ ուշ, երբ հիվանդությունն արդեն բավական խորացած է լինում։ Սա է պատճառը, որ շաքարային դիաբետը ժամանակին նկատելու համար հարկավոր է սովորել տարբերել նաև դրա մասին հուշող ոչ շատ տարածված և բավական արտասովոր ախտանշանները, որոնք կարող են ի հայտ գալ հիվանդության զարգացման վաղ փուլերում։

Express Health պարբերականը ներկայացրել է նման արտասովոր ախտանշաններից մի քանիսը, որոնք նկատելու դեպքում հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին։

Տեսողության վատթարացում

Տեսողական խնդիրները բավական տարածված են, ուստի զարմանալի չէ, որ դրանց առկայության դեպքում մարդիկ վերագրում են խանգարումը համակարգչի առջև երկար ժամանակ նստելուն, գերհոգնածությանը, տարիքային փոփոխություններին կամ այլ խնդիրներին՝ հաշվի չառնելով, որ դրանք կարող են պայմանավորված լինել նաև շաքարային դիաբետով։ Մասնագետների խոսքով՝ արյան մեջ շաքարի բարձր մակարդակը հանգեցնում է աչքերում հեղուկի փոփոխությունների, ինչն էլ բացասաբար է անդրադառնում տեսողության որակի վրա։

Մաշկային քոր

Փորձագետները նախազգուշացնում են, որ շաքարային դիաբետը կարող է դառնալ նաև մաշկային քորի զարգացման պատճառ։ Ընդ որում՝ քորը կարող է նկատվել մարմնի ամենատարբեր հատվածներում, սակայն առավել վտանգավոր է կրկնվող քորը ձեռքերի, ոտնաթաթերի կամ սրունքների հատվածում, որը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։

Լսողության վատթարացում

Առաջին հայացքից արտասովոր թվացող այս ախտանշանն իրականում հանդիպում է երկրորդ տիպի շաքարային դիաբետի 30% դեպքերում, սակայն մարդիկ հազվադեպ են վերագրում այն շաքարային դիաբետին։ Բանն այն է, որ արյան մեջ շաքարի բարձր մակարդակը կարող է վնասել ներքին ականջի արյունատար անոթներն ու նյարդերը, ինչն էլ հանգեցնում է լսողության վատթարացման կամ նույնիսկ կորստի։

Մասնագետները հիշեցնում են, որ շաքարային դիաբետը դասվում է այն հիվանդությունների շարքին, որոնք հարկավոր է հնարավորինս շուտ հայտնաբերել հավանական լուրջ բարդությունների զարգացումը կանխելու համար։ Սա է պատճառը, որ անգամ ամենաանկարևոր թվացող ախտանշանները ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։

Միևնույն ժամանակ հարկ է հիշել, որ գոյություն ունեն այս հիվանդության մասին հուշող նաև այլ՝ ավելի տարածված ու հայտնի ախտանշաններ, որոնք ևս չի կարելի անուշադրության մատնել։ Նման ախտանշանների շարքին են դասվում հաճախակի դարձած միզազատությունը, սաստիկ հոգնածության զգացումն ու վերքերի և վնասվածքների երկար ապաքինումը։

Որ դեպքերում է հանքային ջուրը վնասակար օրգանիզմի համար

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 595, մահվան՝ 24 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 214 064 է, մահվան դեպքերինը՝ 5066

Մասնագետը նախազգուշացրել է արևածաղկի սերմերի գործածության հնարավոր վտանգի մասին

Ամենաարդյունավետ բնական միջոցները գաստրիտի տհաճ ախտանշանները մեղմելու համար․ 10 բաղադրատոմս

Շաքարային դիաբետի մասին հուշող 3 արտասովոր ախտանշան, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել

Ինչ է հարկավոր անել տիզ հայտնաբերելու դեպքում․ օգտակար խորհուրդներ

Մասնագետը նշել է՝ տարածված սննդամթերքի որ տեսակներն է հարկավոր սահմանափակել զարկերակային գերճնշման դեպքում

Որոնք են երեխաների ոսկրային հյուսվածքների զարգացման վրա բացասաբար անդրադարձող հիմնական գործոնները

Սննդամթերքի որ տեսակներն է հարկավոր բացառել սննդակարգից 30 տարեկանից հետո

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 181, մահվան՝ 23 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 213 469 է, մահվան դեպքերինը՝ 5042

Մասնագետները նշել են՝ ինչը կարող է դառնալ երիտասարդների մոտ միկրոինսուլտների պատճառ

Ամենաարդյունավետ բնական դեղամիջոցները քունը կարգավորելու և անքնությունից ազատվելու համար․ 8 բաղադրատոմս

Մասնագետները ներկայացրել են՝ որոնք են խատուտիկի ամենաօգտակար հատկությունները

(Visited 26 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх