Ովքեր ցանկալի չէ, որ սոխ ուտեն

Սոխը համարվում է շատ օգտակար մթերք, բայց որոշ մարդիկ ցանկալի չէ, որ այն ուտեն, կարծում է էնդոկրինոլոգ Տատյանա Բոչարովան (Ռուսաստան):

«ՌԻԱ Նովոստին» հաղորդում է, որ գլուխ սոխի կալորիականությունը 100 գրամի մեջ ընդամենը 40 կալորիա է: Այս մթերքը հարուստ է նաեւ B խմբի վիտամիններով, ասկորբինաթթվով:

«Այն, որ սոխն ինքնին ուժեղացնում է իմունիտետը, առասպել է, սակայն դրա մեջ շատ ֆիտոնցիդներ կան՝ ակտիվ նյութեր, որոնք խանգարում են մանրէների եւ վիրուսների աճին: Բանջարեղենը խթանում է մարսողությունը եւ ախորժակը, թեթեւ միզամուղ է եւ հեռացնում է տոքսինները:

Սոխը կարեւոր է արյան ձեւավորման համար՝ օրինակ, այն պարունակում է կոբալտ, որը պարունակվում է B12 վիտամինի մեջ: B12-ը, մասնավորապես, պատասխանատու է էրիթրոցիթների ստեղծման, խոլեստերինի եւ D վիտամինի մշակման համար: Սոխի մեջ շատ սիլիցիում կա, որն անհրաժեշտ է անոթների, ոսկորների, մազերի առողջության համար»,- ասել է մասնագետը:

Սակայն սոխը ոչ բոլորին է օգտակար եւ ցուցված՝ այն չի կարելի ուտել պանկրեատիտ, գաստրիտ կամ խոցային հիվանդություն ունեցող մարդկանց:

«Թարմ սոխ ուտելը պետք է բացառել, քանի որ այն մեծացնում է ստամոքսի թթվայնությունը: Եփած սոխն ավելի նուրբ է, բայց դրա մեջ վիտամինների քանակն ավելի քիչ է»,- ասել է մասնագետը:

Եթե հակացուցումներ չկան, ապա օրական, ըստ մասնագետի, կարելի է մեկ ոչ մեծ գլուխ սոխ ուտել:

(Visited 35 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх