Սնկերի պարբերաբար օգտագործումը նվազեցնում է քաղցկեղի զարգացման ռիսկը․ հետազոտություն

Այն մարդիկ, ում ամենօրյա սննդակարգում սնկերի ցանկացած տեսակ է ներառված, քաղցկեղի ավելի ցածր ռիսկի են ենթարկված: Այս մասին ասվում է Փենսիլվանիա նահանգի համալսարանի (ԱՄՆ) գիտնականների կողմից անցկացված հետազոտության մեջ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Advances in Nutrition ամսագրում:

Ինչպես հայտնում է Mail.RU News-ը, քաղցկեղի եւ սննդի կապի վերաբերյալ 17 հետազոտությունների վերլուծության արդյունքներով գիտնականները պարզել են, որ սունկը չափազանց օգտակար է ուռուցքային հիվանդությունների զարգացման ռիսկը նվազեցնելու տեսանկյունից: Վերլուծության շրջանակներում հաշվի են առնվել ավելի քան 19 500 մարդու տվյալներ: Այսպես, այն մարդիկ, ում ամենօրյա սննդակարգում ցանկացած տեսակի սունկ է ներառված, քաղցկեղի զարգացման ավելի ցածր ռիսկի են ենթարկված:

Գիտնականների կարծիքով՝ օրական 18 գրամ սնկի օգտագործումը 45%-ով նվազեցրել է քաղցկեղի առաջացման ռիսկը՝ սննդակարգում սնկերի լիակատար բացակայության համեմատ: Սնկերի օգտակար ազդեցությունը հատկապես ակնհայտ դրսեւորվել է կրծքագեղձի քաղցկեղի հետ կապված: Հայտնի է, որ սունկը հարուստ է վիտամիններով, միկրոէլեմենտներով եւ օգտակար նյութերով:

Սնկերի, հատկապես կախասնկի, շիիտակեի եւ մայտակեի մեջ, շատ էրգոտիոնեին է պարունակվում` դա ջրի մեջ լուծվող ամինաթթու է, որը ուժեղ հակաօքսիդիչ հատկություններ ունի։ Հենց այս հատկություններով է հիմնականում բացատրվում սնկերի հակաքաղցկեղային ազդեցությունը: Կարեւոր է, որ էրգոտիոնեինը կայուն է բարձր ջերմաստիճանում, ինչը նշանակում է, որ սունկն օգտակար է ցանկացած ձեւով:

(Visited 13 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх